Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ VTB-Transfer քարտ արտերկրից դրամական փոխանցումներ ստանալու համար՝ առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:52 , 09 Մայիս 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է VTB-Transfer քարտերի օգտագործման հատուկ պայամաններ այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար ստանում են դրամական փոխանցումներ արտերկրից:
Քարտը ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի հաճախորդը մեկ անգամ այցելի Բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնի հայտ և տեղում ստանա՝
• VTB-Transfer ակնթարթային թողարկման դրամային քարտ (եթե հաճախորդը պլանավորում է դրամական փոխանցումները միշտ ստանալ/փոխանցել ՀՀ դրամով),
• VTB-Transfer Mastercard Standart բազմարժութային քարտ (եթե հաճախորդը ցանկանում է օգտագործել դրամական փոխանցումների գումարը փոխանցված արժույթով – USD, EUR, RUB).
Քարտը ստանալուց հետո հաճախորդը կարող է ստանալ դրամական փոխանցումներ, առանց տանից դուրս գալու կամ աշխատանքի վայրից՝ հետևյալ հարմարավետ տարբերակներից մեկի միջոցով՝
• Կատարելով ընդամենը մեկ զանգ Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով,
• Ուղարկելով փոխանցումը ստանալու հայտ Մոբայլ բանկինգի միջոցով,
• Օգտվելով Call Back ֆունկցիայից՝ Բանկի կայքում:
Բանկի մասնաճյուղերի աշխատակիցներն ուրախ կլինեն օգնել նոր հաճախորդներին, ովքեր դեռ չգիտեն ինչպես օգտվել VTB-Transfer ծառայությունից` տեղում ցուցադրելով ծառայությունը:
Քարտին դրամական փոխանցման հաշվեգրման պահին, հաճախորդը ստանում է SMS-ծանուցում Կոնտակտային կենտրոնից և կարող է առանց միջնորդավճարի կանխիկացնել փոխանցված գումարը քարտից՝
• ՀՀ դրամով՝ Երևանում և Հայաստանի մարզերում գտնվող Բանկի 160 բանկոմատների միջոցով,
• արտարժույթով ՝ Բանկի 70 մասնաճյուղերում:
Բացի այդ, VTB-Transfer քարտապանները կարող են օգտվել հետևյալ առավելություններից՝
• Կանխիկացման արտոնյալ փոխարժեք` քարտին փոխանցման հաշվեգրման պահին,
• Մինչև 1մլն. ՀՀ դրամի վարկային գիծ ստանալու հնարավորություն, դրամական փոխանցումների ստացման պատմության հիման վրա:
Քարտի սպասարկման ամենամսյա միջնորդավճարը կազմում է ընդամենը 60 ՀՀ դրամ, եթե հաճախորդն ամեն ամիս ստանում է քարտին նվազագույնը 1 դրամական փոխանցում:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները կարող են ստանալ դրամական փոխանցումներ IntelExpress, MoneyGram, Convers Transfers, TelCell, Unistream և БЭСТ միջազգային դրամական փոխանցումների համակարգերով:
Մանրամասն տեղեկատվություն VTB-Transfer քարտերի վերաբերյալ կարող եք իմանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում, և Կոնտակտային կենտրոնից՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։