Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին օգտվել վարկային գծերից

Վերադարձ լուրերի բաժին

21:10 , 18 Փետրվար 2021

Ժամանակին համընթաց՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը սպառողական վարկավորման շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է օգտվել վարկային գծերից:

Վարկային գիծը լավագույն լուծում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ են դրամական միջոցներ չնախատեսված ծախսեր իրականացնելու համար: Դա է պատճառը, որ վարկային այս պրոդուկտի նկատմամբ հաճախորդների շրջանում պահանջարկն օրեցօր աճում է:

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային գիծը՝ շահավետ և ունիվերսալ գործիք է, որը հնարավորություն է տալիս օգտվել վարկային միջոցներից անվճար:

Վարկային գծերի հիմնական առավելություններն են․

  • Վարկային միջոցների օգտագործման անտոկոս (արտոնյալ) ժամանակահատված՝ մինչև 55 օր տևողությամբ (կախված քարտի տեսակից), որի ընթացքում վարկի օգտագործված գումարն ամբողջությամբ մարելու դեպքում հաճախորդը տոկոս չի վճարում:
  • Վարկային գծի վերականգնվող սահմանաչափ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում հաճախորդի տնօրինության տակ միշտ առկա է անհրաժեշտ գումար «անվտանգության բարձիկի» տեսքով: Մեկ անգամ ներկայացնելով Բանկին վարկային սահմանաչափի ստացման դիմում և ստանալով վարկային գիծ՝ հաճախորդը ցանկացած պահի հասանելիություն ունի տրամադրված դրամական միջոցների:
  • Հարմարավետություն՝ վարկային սահմանաչափը թույլ է տալիս հաճախորդին չհետաձգել անհրաժեշտ ապրանքի գնումը: Կատարելով մասնակի վճարումներ որոշ ժամանակահատվածի ընթացքում՝ հաճախորդն ունի հնարավորություն գնել ապրանքը նախապես:

Վարկավորման հիմնական պայմաններն են.

  • արժույթ՝ ՀՀ դրամ,
  • տարեկան անվանական տոկոսադրույք` 11-19,5% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 12-24%),
  • վարկի գումար` 30,000 ՀՀ դրամից մինչև զուտ եկամտի 6-ապատիկը,
  • վարկի ժամկետ` 6-ից 24 ամիս:

Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:

Վարկային գծերի պայմանների և սակագների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների  վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում` https://www.vtb.am/am/credits/kreditnye-kartyhttps://www.vtb.am/ru/payment-cards#debetovye-karty# հղումներով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ը հավելյալ ռեսուրսներ է ներդրել որակի ապահովման համար

Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

UCOM-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։