Invalid username or password
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բրոքերային գործարքներ կատարելու նոր ծառայություն` Ռուսաստանի և արտերկրի արժեթղթերի շուկաներին էլեկտրոնային հասանելիություն Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои Инвестиции» բջջային հավելվածի միջոցով, որոնք հասանելի են iOS և Android հարթակներում:
Quik առևտրային հարթակին հեռահար հասանելիությունը հաճախորդին ընձեռում է բորսայական սակարկություններին անմիջական մասնակցության հնարավորություն: Բջջային հավելվածի միջոցով հաճախորդը կարող է առցանց եղանակով ներդրումներ կատարել արժեթղթերում աշխարհի ցանկացած կետից:
Ծառայությունից կարող են օգտվել 18 տարին լրացած բոլոր ֆիզիկական անձինք:
Quik համակարգը և բջջային հավելվածը հաճախորդին հնարավորություն են տալիս ինքնուրույն՝
Ուսումնասիրել Ռուսաստանի և արտերկրի արժեթղթերի շուկաների ֆինանսական գործիքները,
Կնքել գործարքներ,
Հետևել յուրաքանչյուր գործարքի ֆինանսական արդյունքներին և ամբողջ պորտֆելին:
Մինչև 15.08.2020թ. ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է ակցիա, որի շրջանակում ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 ԱՄՆ դոլար կամ համարժեք արտարժույթ (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի, եվրո):
Բրոքերային հաշիվ բացելու համար հաճախորդը պետք է ներկայացնի՝
• Անձնագիր,
• Սոցիալական քարտ/ID քարտ,
• Դրամական միջոցների ծագման աղբյուրի մասին տեղեկանք:
«Մեր կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումներն անձնական միջոցների ներդրման հարմարավետությունը տեղափոխում են նոր հարթություն: Ձեզ հնարավորություն է ընձեռվում աշխատելու ռուսաստանյան շուկայում և միջազգային առաջատար հարթակներում՝ MICEX, NASDAQ, NYSE, LSE և Deutsche Borse (XETRA) վաճառվող արժեթղթերի ամբողջ գործիքակազմի հետ: Իսկ «ВТБ Мои Инвестиции» հավելվածը, բացի հարմարավետ և պարզ ինտերֆեյսից, հնարավորություն է տալիս ինտելեկտուալ համակարգի օգտագործմամբ անհատականացնել ինտերֆեյսը՝ Ձեր հետաքրքրություններին, նախասիրություններին և պահանջներին համահունչ: Զգալի առավելություն է նաև Ռուսաստանի լավագույն վերլուծական թիմի՝ «VTB Capital»-ի բացառիկ վերլուծությունների օգտագործման հնարավորությունը: Համոզված եմ, որ մեր կողմից առաջարկվող լուծումը ՀՀ շուկայում կլինի լիարժեք պահանջված՝ ապահովելով սեփական միջոցների արդյունավետ ներդրման համար բոլոր հնարավորությունները՝ ինչպես մեր գործող հաճախորդների, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիների համար»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն՝ Դ. Լիսիչենկոն:
Մանրամասները կարելի է գտնել Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտումներ 493
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։