Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին

23:55 , 10 Դեկտեմբեր 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է ավանդական «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները: Ակցիան մեկնարկել է 2019 թ. Հունիսին և մշակվել է հատուկ Բանկի առավել ակտիվ վարկային քարտապանների համար, ովքեր ունեին չօգտագործված վարկային սահմանաչափ: Ակցիայի 6 ամիսների ընթացքում հայտարարվել է 12 հաղթող, ամեն ամիս 2 հաղթող, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 100 000 ՀՀ դրամ մրցանակ:

Այն հաճախորդները, որոնք ամենից հաճախ և ակտիվ օգտագործել են իրենց վարկային քարտերը՝ կատարել անկանխիկ վճարումներ կամ կանխիկացրել գումար վարկային քարտերով՝ առավելագույնս օգտագործելով իրենց վարկային սահմանաչափը Հայաստանում, արտերկրում կամ ինտերնետ հարթակում, դարձել են ակցիայի հաղթողներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես մշակում է իր հաճախորդների համար շահավետ և հետաքրքիր ակցիաներ, որոնք ուղղված են հաճախորդների մոտիվացիայի բարձրացմանը՝ Բանկի պրոդուկտներից ու ծառայություններից օգտվելիս:
Գործող ակցիաների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ www.vtb.am, մասնաճյուղերում և Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննարկվել են պղնձի արտադրության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցեր

Մետալուրգիական գործարանի կառուցման համար պետք է կատարվեն խոր ու համապարփակ ուսումնասիրություններ, մշակվեն տեխնիկատնտեսական լուրջ հիմնավորումներ, և շատ կարևոր է, որ այդ ամենը կազմակերպվի գրագետ, նախնական ուսումնասիրություններից և բոլոր հարցերին պատասխանելուց հետո:

Վերականգնվել է մոտ 36 միլիարդ դրամ

Հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է 2019 թվականը:

Տիգրան Խաչատրյանը Բեռլինում մասնակցել է պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

Տիգրան Խարատրյանը մասնակցել և գործընկերների հետ մտքեր է փոխանակել պարենային արժեշղթաների ներառականություն, կայունություն և անվտանգություն թեմայով քննարկմանը։