Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց Mastercard-ի հետ համատեղ #անկանխիկմարաթոն ակցիայի եզրափակիչ՝ 3-րդ փուլի արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին

22:17 , 02 Հոկտեմբեր 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտնել է, որ ամփոփվել են Mastercard վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ անցկացված #անկանխիկմարաթոն ակցիայի 3-րդ` եզրափակիչ փուլի արդյունքները: Մրցանակների հանձնման արարողությանը, որը տեղի ունեցավ Բանկի Գլխամասային գրասենյակում, հրավիրված էին ակցիայի 183 ակտիվ մասնակիցները, ովքեր ակցիայի պայմանների համաձայն http://gifts.vtb.am/ կայքից ինքնուրույն ընտրել էին մրցանակներ: Ընդհանուր առմամբ, ակցիայի 3 փուլերի ընթացքում մրցանակներ են ստացել թվով 270 քարտապան:

Բազմաթիվ մրցանակներից հաճախորդներին հանձնվեցին՝ 8 հատ iPhone X, 7 հատ iPad, 7 հատ Apple Watch, 1 հատ Multi Wellness Fitness Center մարզական ակումբի 1 տարվա անդամակցության քարտ, 30 հատ Canyon Powerbank, 10 հատ Mary Perfume-ի հավաստագիր, Cascade Royal ռեստորանում 2 անձի համար ընթրիքի 15 հավաստագիր, Pandora-ից զարդեր և այլ արժեքավոր նվերներ: #անկանխիկմարաթոն ակցիան տևել է 3 ամիս` այն մեկնարկել էր 15.06.2019թ. և ընթացել մինչև 15.09.2019թ. ներառյալ:

Նախորդ տարվա համեմատ գրանցվել է անկանխիկ շրջանառության 30 % աճ: Ինտերնետային միջավայրում նախորդ տարվա համեմատ գրանցվել է 10 % աճ, որն էլ այս տարի կազմում է անկանխիկ գործարքների ընդհանուր շրջանառության ավելի քան 30%-ը: Զբոսաշրջության՝ ժամանցի կազմակերպման ոլորտում իրականացվել է անկանխիկ գործարքների մոտավորապես 15% -ը, 14%` սուպերմարկետներում, իսկ ռեստորաններում և զվարճանքի կենտրոններում` մոտ 10%: Այս բոլոր ցուցանիշները վկայում են հաճախորդների մեծ հետաքրքրվածության, անկանխիկ վճարումների ավելացման և շուկայում պայմանների բարելավման դրական դինամիկայի մասին:  ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես ձգտում է մոտիվացնել իր հաճախորդներին և առաջարկել նրանց ամենաշահավետ ակցիաները, որոնք նպաստում են Հայաստանում անկանխիկ վճարումների աճին:

Մանրամասն տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկում անցկացվող ակցիաների վերաբերյալ կարող եք ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: