Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին

01:11 , 23 Նոյեմբեր 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է հերթական` «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները` նվիրված Խնայողությունների համաշխարհային օրվան: Հոկտեմբեր 28-ից նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ՎՏԲ- Հայաստան Բանկում 9 ամիս և ավելի ժամկետով ավանդներ ձևակերպած հաճախորդները հնարավորություն ունեցան մասնակցելու առցանց վիճակահանությանը և շահելու 3 IPhone 11 Pro-երից մեկը:

Խաղարկությունն անցկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում` պատահականության սկզբունքով և ցուցադրվել ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով:

1

Խաղարկության արդյունքում IPhone 11 Pro-ի շահողներ են դարձել Լենա Հարությունյանը, Զարվարդ Փիրուզյանը, իսկ երրորդ մասնակիցը ցանկացել է չբարձրաձայնել իր տվյալները: ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում հաղթողներին և առաջարկում շարունակել հետևել ու մասնակցել բազմաթիվ այլ ակցիաների:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: