Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանները կմասնակցեն  «Կինոյի աշխարհում հայտնվելն՝ անգին է» MasterCard-ի  արշավին

Վերադարձ լուրերի բաժին

15:42 , 19 Օգոստոս 2016

Գնումների և ծառայությունների դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և Maestro քարտերով Հայաստանում կամ արտերկրում, Դուք ոչ միայն կխնայեք Ձեր ժամանակը, այլև կկարողանաք ստանալ կինոյի երկու տոմսի վկայական:  2016թ.-ի օգոստոսի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում MasterCard միջազգային վճարային համակարգը անցկացնում է  «Կինոյի աշխարհում հայտնվելն՝ անգին է» արշավը, բոլոր MasterCard և Maestro քարտապանների համար:

Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և/կամ Maestro քարտապաններին անհրաժեշտ է վերոնշյալ ժամանակահատվածում անկանխիկ եղանակով (ոչ ինտերնետով) վճարել 8  գնումների կամ ծառայությունների դիմաց՝ յուրաքանչյուրը սկսած 8000 դրամից, սեպտեմբերի  1-ից ուրբաթ և շաբաթ օրերին ներկայացնել կտրոնները Դալմա Գարդեն Մոլ և Երևան Մոլ առևտրի կենտրոններում տեղակայված հատուկ տաղավարներում և փոխանակել կտրոնները կինոյի տոմսերի վկայականների հետ:

Այն դեպքում, եթե վերոնշված ժամանակահատվածում Դուք վճարեք ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և/կամ Maestro քարտերով 16 գնումների կամ ծառայություների համար, ապա կկարողանաք մասնակցել ակցիային երկու անգամ:

Ավելի մանրամասն տեղեկություններ  «Կինոյի աշխարհում հայտնվելն՝ անգին է» ակցիայի մասին կարող եք ստանալ  այցելելով www.cinematimemc.am, ինչպես նաև  www.vtb.am կայքը, ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել Բանկի Միասնական տեղեկարվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։