Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Վերադարձ լուրերի բաժին

17:21 , 16 Ապրիլ 2021

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ելնելով հաճախորդների պահանջներից, շարունակում է զարգացնել մանրածախ պրոդուկտների շարքը և մշակել շահավետ առաջարկներ շուկայի հիմնական մասնակիցների հետ համատեղ:

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել  ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

Ucom-ը, հանդիսանալով IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման բացարձակ առաջատարը և զբաղեցնելով առաջատար դիրքեր շարժական ինտերնետի շուկայում՝  հաճախորդներին առաջարկում է բջջային հեռախոսների, էլեկտրոնային սարքավորումների, գաջեթների, աքսեսուարների և էլեկտրոնային ինքնագնացների լայն տեսականի:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom-ի համագործակցության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու հեռախոսների նորագույն մոդելներ և իրենց  անհրաժեշտ այլ էլեկտրոնային սարքավորումներ` արագ, պարզ և շահավետ պայմաններով: Ապառիկ վարկը ձևակերպվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում: Վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոցիալական քարտ:

Համագործակցության շրջանակներում գործում է սմարթֆոնների գնման հատուկ առաջարկ Ucom ընկերության կողմից: Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայությանը 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում ապառիկ գնել սմարթֆոններ՝ 2 տարի մարման ժամկետով՝ վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում վճարելով միայն մայր գումար՝ առանց որևէ տոկոսների և միջնորդավճարների:

Վարկավորման հիմնական պայմաններն են.

  • վարկի գումար` 30 հազար – 1,5 միլիոն ՀՀ դրամ,
  • տարեկան տոկոսադրույք` 0%,
  • ամսական միջնորդավճար` կախված ձեռք բերվող ապրանքի տեսակից՝ 0% -ից  մինչև 1.01%  (0% գործում է հատուկ առաջարկի դեպքում),
  • փաստացի տոկոսադրույք՝ 0%-24%,
  • վարկի գործողության ժամկետ` 3-ից մինչև 48 ամիս՝ կախված ձեռք բերվող ապրանքի տեսակից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝  https://www.vtb.am/am/credits#kreditovanie-v-rassrochku#, Բանկի մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում կամ https://www.ucom.am հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: