Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Մաքս Ֆիշ ընկերությունների խմբի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ձկնաբուծության զարգացման համար

Վերադարձ լուրերի բաժին

20:07 , 08 Փետրվար 2021

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մաքս Ֆիշ  ընկերություննեըի խումբը սկսել են իրենց համագործակցությունը հաշվարկադրամարկղային և փաստաթղթավարկային ծառայությունների շրջանակներում դեռևս 2013թ.: Իսկ վերջերս Բանկը ֆինանսավորեց խմբի ընկերություններից մեկին` «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին` հաճախորդին տրամադրելով Հայաստանում ձկնաբուծության ոլորտում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ: Գործարքի ֆինանսավորումը թույլ կտա ընկերությանն ավելացնել ձկնաբուծության համար նախատեսված ջրամբարների ծավալը, բարձրացնել արտադրանքի որակը, բարելավել հումքի ձեռք բերման գործընթացն՝ այն դարձնելով ավելի մատչելի և հարմարավետ:

Այսօր Մաքս Ֆիշ ընկերությունների խումբը՝ ձկնաբուծական բիզնես վարելու փորձի և բիզնեսի այս ոլորտի կառավարման մասնագիտական ​​ բարձր հմտությունների շնորհիվ, հանդիսանում է Հայաստանի ձկնաբուծության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը: Ընկերությունների գործունեության հիմնական ուղղություններն են ձկնաբուծությունը, մասնավորապես թառափի, սաղմոնի, իշխանի և այլ ձկնատեսակների բուծումն ու վերարտադրությունը, ձկնեղենի և ծովամթերքի վաճառքը: Պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է և մեծ պահանջարկ ունի Ռուսաստանի Դաշնության խոշորագույն առևտրային ցանցերում:

Հաճախորդն ունի շուրջ 14 հա ընդհանուր մակերեսով լճեր և ջրավազաններ Արարատի մարզի մի քանի գյուղերում, որոնք նախատեսված են ​​ձկների արհեստական բուծման համար, ինչը հնարավորություն է տալիս տարեկան աճեցնել միջինը 2700 տոննա ձուկ: Շարունակելով զարգանալ՝ 2020թ. խումբը  5 հա-ով ավելացրել է լճերի ընդհանուր մակերեսը, իսկ այս պահին սկսել է կառուցել նաև 1500 քմ մակերեսով նոր արտադրական շենք՝ նախատեսված ձկնամթերքի արտադրության համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությունը թույլ կտա Մաքս Ֆիշ ընկերությունների խմբին իրագործել բիզնեսի զարգացման հետագա ծրագրերը․ ընդլայնել արտադրությունը, ավելացնել արտադրանքի տեսականին, բարձրացնել հայկական ձկնամթերքի որակը և ապահովել արտահանման շուկաներին ավելի լայն հասանելիություն:

Փոքր և միջին բիզնեսի վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կարևորագույն ուղղություններից մեկը: Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ Բանկը կիրառում է ֆինանսավորման անհատական ​​ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության առանձնահատկությունները: Բանկի կողմից տրամադրվող վարկային պրոդուկտներն ու ֆինանսական գործիքներն ուղղված են ձեռնարկատերերի տարատեսակ խնդիրների լուծմանը՝ բիզնեսի զարգացման տարբեր փուլերում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ  առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits#! հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան:

RESET․ UCOM-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և շարժական մոդեմների վերանորոգում

Ucom ընկերությունն առաջարկում է օգտվել Reset ծառայությունից, որի միջոցով հաճախորդները կարող են վերանորոգել ցանկացած տեսակի սմարթֆոններ, պլանշետներ և շարժական մոդեմներ:

Visa Chatbot  և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր՝ Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունները Visa և Mastercard պրեմիում դասի քարտապաններին: