Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կարող են «VK (ВКонтакте)» ցանցի միջոցով էլեկտրոնային դրամային փոխանցումներ ստանալ Ռուսաստանից

Վերադարձ լուրերի բաժին

15:50 , 08 Դեկտեմբեր 2016

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ Mastercard և Maestro քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ Ռուսաստանից պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակով՝ «VK (ВКонтакте)» սոցիալական ցանցի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից անմիջապես իրենց քարտերին: Նոր հնարավորության շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները, ուղարկելով  և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու:

Դրամային փոխանցումն ուղարկելու համար ուղարկողին անհրաժեշտ է ընտրել փոխանցում ստացողին «VK (ВКонтакте)» կայքում, մուտք գործել ստացողի պրոֆիլ և «Հաղորդագրության» դաշտում նշել փոխանցման գումարը և քարտի համարը, որից պետք է ելքագրվի գումարը: Փոխանցումն ուղարկողին անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը կամ Ա.Ա.Հ.-ը: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլիով: Գործարքի նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազար ռուբլի:

Փոխանցումը ստանալու համար ստացողը պետք է մուտք գործի «VK (ВКонтакте)» կայքի իր պրոֆիլ, ապա «Հաղորդագրություններ» բաժնում ընտրի փոխանցողի հաղորդագրությունը, սեղմի «Ստանալ փոխանցումը» կոճակը և մուտքագրի իր քարտի համարը և դրա գործողության ժամկետը, որից հետո դրամային փոխանցումը կհաշվեգրվի ստացողի հաշվին:

Փոխանցումներն անվճար են ստացողի համար, իսկ մինչև տարվա վերջ Mastercard միջազգային վճարային համակարգի գործող ակցիայի  շնորհիվ, Mastercard և Maestro քարտերից փոխանցումներն անվճար են նաև ուղարկողի համար: Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ Mastercard և Maestro քարտերի վրա  փոխանցումներ ստանալիս, փոխանցում ստացողը կստանա նվեր` «Ստիկերների» հավաքածու:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է