Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի սպառողական վարկերը դարձել են ավելի հասանելի

Վերադարձ լուրերի բաժին

16:01 , 13 Ապրիլ 2018

Սպառողական վարկավորման պայմանների բարելավման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ նվազեցրել է «Ունիվերսալ» սպառողական վարկերի տոկոսադրույքները և բոլոր տեսակի միջնորդավճարները, դրանով իսկ ավելի հասանելի դարձնելով վարկերը հաճախորդների համար: «Ունիվերսալ» սպառողական վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց առօրյա գնումների նպատակներով՝ առանց վարկի օգտագործման նպատակը ճշտելու:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել առանց գույքային ապահովման սպառողական վարկ ամենաշահավետ պայմաններով.

– վարկի առավելագույն գումար` ամսական եկամատի մինչև 12-պատիկը
– տոկոսադրույք` սկսած 12%-ից
– վարկի ժամկետ` մինչև 60 ամիս:

«Ունիվերսալ» վարկը նաև ընձեռում է անձնական կամավոր ապահովագրության հնարավորություն վարկառուի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում են վարկավորման հատուկ պայմաններ:

Վարկի համար կաող են դիմել 23 տարեկան լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզ. անձինք, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոց.քարտ):

«Ունիվերսալ» վարկերի մանրամասն պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։

ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Ucom պարտատոմսերի թողարկումը

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը: