Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ – Հայաստան Բանկի ուսումնական կենտրոնն անընդհատ զարգացնում և բարելավում է ամբողջ թիմի աշխատանքը

Վերադարձ լուրերի բաժին

13:57 , 01 Փետրվար 2020

Աշխատակիցների կորպորատիվ ուսուցումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է: Բանկն առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում կորպորատիվ ուսուցմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Բիզնես-դասընթացները, սեմինարները, վարպետաց դասերը, կլոր սեղանները, քոուչինգ-սեսիաները և ֆունկցիոնալ դասընթացները նպաստում են Բանկի համընթաց շարժմանը ժամանակակից բարձր տեխնոլոգիաների աշխարհում:

2019 թվականի ընթացքում վաճառքի և սպասարկման ավելի քան 600 մասնագետների համար կազմակերպվել են պրոդուկտային դասընթացներ և կոուչինգներ վաճառքի հմտությունների զարգացման վերաբերյալ: Ինչպես նաև Ուսումնական կենտրոնը ներդրել է ղեկավարների դասընթացների մոդուլային համակարգ: Համաձայն նոր սխեմայի, դասընթացն անցել են ավելի քան 200 ղեկավար, որոնք յուրացրել են այնպիսի թեմաներ, ինչպիսին են՝ Agile, Leadership Embodiment, EQ, որոնք հանդիսանում են ղեկավարների զարգացման ծրագրի հիմնական մասը: Աշխատակիցներն ունեն ազատ մուտք ժամանակակից բիզնես գրականությանը, որը ներկայացված է Բանկի գրադարանում:

Ուսումնական կենտրոնն ակտիվ համագործակցում է հայաստանյան ԲՈՒՀ-երի հետ՝ ներգրավելով երիտասարդ գիտակների: Մեկ տարվա ընթացքում ավելի քան 500 ուսանող անցկացրել է պրակտիկա Բանկի Ուսումնական կենտրոնում, որոնցից լավագույնները արդեն աշխատում են Բանկում: Ներդրումը զարգացման մեջ յուրաքանչյուր բիզնեսի հաջողության բանալին է:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: