Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով վճարվել են ավելի քան 2,1 միլիարդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ

Վերադարձ լուրերի բաժին

17:42 , 28 Ապրիլ 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված և կորոնավիրուսային համավարակի հետևանքների վերացմանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացմանը: 28.04.2020թ. դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով արդեն իրականացվել են 2,1 միլիարդ ՀՀ դրամի չափով վճարներ: Դա Բանկի միջոցով վճարման ենթակա նպաստների 70%-ն է: Աջակցություն է ստացել կարիք ունեցող 40 հազար քաղաքացի:

Համաձայն Կառավարության 4, 6, 7, 8 և 9-րդ ծրագրերի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով կվճարվեն հրատապ միանվագ նպաստներ՝ ընդհանուր 50 հազար քաղաքացիներին՝ 3 միլիարդ ՀՀ դրամի չափով: Համաձայն ծրագրերի պայմանների՝ հրատապ միանվագ նպաստները կարելի է ստանալ ինչպես կանխիկ եղանակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերի միջոցով, այնպես էլ անկանխիկ` նպաստը անմիջապես քարտին փոխանցելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նախապես մուտքագրել քարտի տվյալները online.ssa.am կայքում:

Կորոնավիրուսի պայմաններում Բանկն առաջարկում է իր հաճախորդներին ընտրել նպաստի ստացման և հետագա օգտագործման անկանխիկ եղանակը՝ թղթադրամների հետ ֆիզիկական շփման նվազեցման նպատակով: Հրատապ նպաստներ տրամադրող մասնաճյուղերի հասցեների և աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք՝ https://www.vtb.am/ru/branch:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար:

Վճարի΄ր նոյեմբերի 26-ից 29-ը Դալմա Գարդեն Մոլում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտերով և շահիր նվերներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է VISA միջազգային վճարային համակարգի կողմից անցկացվող «Սև ուրբաթ» արշավին: