Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ կկայանա ԶԼՄ-ների միջև շախմատի չորրորդ մրցաշարը 

Վերադարձ լուրերի բաժին

12:43 , 08 Փետրվար 2018

Փետրվարի   10-ին ժամը 11-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում (հասցե՝ ք.Երևան, Շևչենկոյի փ.34) տեղի կունենա 4-րդ շախմատի մրցաշարը լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև:

Շախմատի առաջնությունը տեղի կունենա ՎՏԲ-Հայաստան Բանկի  հովանավորությամբ և Հայաստանի Շախմատի ակադեմիայի և Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Մրցաշարը կանցնի մեկ օրվա ընթացքում՝ կսկսվի առավոտյան ժամը 11-ին և կավարտվի 3-4 ժամվա ընթացքում: Այն բաղկացած է 7 մրցափուլից և կանցնի արագ շախմատի մրցակարգով: Ամեն մի խաղի համար մասնակիցներին կտրամադրվի 10 րոպե և 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար:

Մրցաշարի գլխավոր մրցավարն է նշանակված միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:

Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն և մրցանակներ կհանձնեն Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Համաշխարհային Օլիմպիադայի շախմատի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան գավաթներ, պատվոգրեր և գումարային մրցանակներ միջոցառման հովանավորի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից: Մրցանակներ կստանան նաև 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի ներկայացուցիչը, ամենագեղեցիկ հաղթանակի համար, կամքի ուժ դրսևորելու համար, ամենաարագ հաղթանակի համար և ամենատարեց մասնակիցը:

Նախատեսվում է, որ այս տարի կմասնակցեն մոտ 30 լրագրող տարբեր ԶԼՄ-ներից:

«Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջև նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում: Շնորհակալություն ՎՏԲ-Հայաստան Բանկին այս արդեն ավանդական դարձած մրցումներին աջակցման համար», – նշեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարության նիստ (ուղիղ միացում)

ՀՀ կառավարության նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարի հովանավոր

Մրցաշարին մասնակցում են լրագրողների թիմեր Ռուսաստանից, Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից

Ինչպես է ազդել թավշյա հեղափոխությունն ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշների վրա

Հիշեցնենք, որ ապրիլի 2-րդ կեսը և հատկապես վերջին շաբաթը նշանավորվեց թավշյա հեղափոխության ակտիվ պրոցեսներով