Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հատուկ առաջարկը՝ ամանորյա տոներին ընդառաջ

Վերադարձ լուրերի բաժին

15:32 , 21 Դեկտեմբեր 2016

ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է նախատոնական ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակներում սպառողական ապրանքներն ապառիկով հնարավոր է ձեռք բերել  ավելի էժան:

Մինչև 2016 թ.-ի դեկտեմբերի 30-ը, կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-առևտրային կետերից և ձևակերպելով գնումները ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով, հաճախորդները կստանան մինչև 5% հավելյալ զեղչ ապրանքի արժեքից: Առաջարկը գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր-առևտրային կետերում, որոնց ցանկի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Ապառիկ վարկը ձևակերպվում է հենց առևտրի կետում: Ապառիկ վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացում` անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ), իսկ ուժային կառույցների աշխատակիցների դեպքում՝ նաև անձը հաստատող վկայական կամ աշխատավարձի մասին տեղեկանք:

Վարկի գումար՝ 30 000 ՀՀ դրամից մինչև 1 500 000 դրամ:

Վարկի ժամկետ՝ 3 ամսից մինչև 5 տարի:

Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական անձիք և վարկի մարման պահին վարկառուի տարիքը պետք է չգերազանցի 65 տարին:

Ապառիկ վարկավորման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ, ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ

Կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդատուի հաշվին յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ):

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն սկսում է դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը

Դոլարային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.75%, իսկ դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%