Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ իրավաբանական անձինք և ա/ձ-ները կարող են իրականացնել բանկային գործարքներ Telcell վճարային ցանցով

Վերադարձ լուրերի բաժին

15:12 , 11 Հուլիս 2017

 

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն օգտվել բանկային գործարքների ճկուն և ժամանակակից գործիքից, որի հնարավորությունը ընձեռում է Telcell վճարային ցանցը՝ իր ավելի քան 1500 տերմինալներով Երևանում և  Հայաստանի մարզերում:

Ծառայությունը ներառում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկի մարում, ինչպես նաև հաշվի, ավանդի, քարտի համալրում առցանց ռեժիմում՝ առանց ժամային սահմանափակման:

TelCell վճարային համակարգի միջոցով վճարումների իրականացումը բավականին պարզ է և մատչելի: Վճարումից անմիջապես հետո բջջային հեռախոսահամարին ուղարկված SMS ծանուցումը կհավաստի վճարման փաստը:

Երկուշաբթի – շաբաթ օրերին ժամը 09:00-18:00 կատարված վճարումները տեղ կհասնեն անմիջապես, իսկ կիրակի և ոչ աշխատանքային օրերին ու ժամերին կատարված վճարումները՝ հաջորդ աշխատանքային օրը 9:01-ից սկսած:

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ, այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրված վարկերը զգալիորեն նվազել են

Հայաստանյան բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը 2017 թվականի հուլիսի վերջին կազմել է 261.1 մլրդ դրամ

Որքանով է աճել ծառայությունների արտահանումը

Ապրանքների արտահանման տվյալները մշտապես ուշադրության կենտրոնում են, սակայն ծառայությունների արտահանման տվյալները ուշադրությունից դուրս են մնացել։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում կսկսվի «խելացի դրամապանակների» արտադրությունը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: