Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների 10%-ն արդեն նախապես են հերթագրվում մասնաճյուղում սպասարկվելու համար՝ հեռահար եղանակով

Վերադարձ լուրերի բաժին

12:49 , 12 Հունվար 2018

2017թ. վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկեց իր հաճախորդներին օգտվել EarlyOne բջջային հավելվածից՝ մասնաճյուղերում առավել օպերատիվ սպասարկվելու նպատակով: Եվ արդեն հաճախորդների 10%-ը զբաղեցնում են իրենց հերթը նախապես հեռահար եղանակով:

EarlyOne բջջային հավելվածը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին թույլ է տալիս նախապես  հերթագրվել Բանկի նախընտրած մասնաճյուղում` ցանկացած հարմար ժամին: Բանկում սպասարկվելու համար նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսում ներբեռնել EarlyOne բջջային հավելվածը, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկի կոճակը, նշել Բանկի նախընտրելի մասնաճյուղը, սպասարկման ամսաթիվը, ժամը և հերթագրվել: Ստանալով համապատասխան կոդը` հաճախորդն իր կողմից ընտրված ժամին մոտենում է Բանկ և մուտքագրելով կոդը հերթերի կառավարման տերմինալի էկրանին` ստանում է իր համարով կտրոն և սպասարկվում է ճիշտ նախապես ընտրված ժամին:

Նոր հնարավորությունը ոչ միայն խնայում է հաճախորդների ժամանակն, այլ նաև դարձնում է Բանկի մասնաճյուղեր այցելությունն ավելի հարմարավետ: EarlyOne հավելվածի շնորհիվ զգալիորեն նվազել է հաճախորդների կողմից  Բանկի մասնաճյուղերում անցկացվող ժամանակը: Ծառայությունից օգտվող հաճախորդների թիվն աճում է օրեցօր` ընդհանուր առմամբ փոխելով Բանկի մասնաճյուղերում բանկային սպասարկման մշակույթը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը

«Bett Middle East Leadership Summit & Expo»-ին մասնակցում են պետական և կրթական շուրջ 50 կազմակերպություն, 20-ից ավելի երկրների պետական կառույցների և կրթության նախարարությունների պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ:

Կարևոր է կառավարության և Հայաստանի փորձագիտական հանրության միջև աշխատանքային հարաբերությունների հաստատումը

Այսօր կա տնտեսական մոդելի մի պատկերացում, որը վստահության մանդատ է ստացել ՀՀ քաղաքացիների կողմից, և տնտեսագիտական հանրությունը իր մոտեցումներով ու առաջարկներով պետք է իր տեսլականը ներկայացնի, թե ինչպես պետք է այդ մոդելը կյանքի կոչվի:

Միհրան Պողոսյանը հայտնաբերվել ու ձերբակալվել է-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը: