Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ  փոխանցումների ծառայությունը

Վերադարձ լուրերի բաժին

16:47 , 13 Հուլիս 2018

Ուղիղ մեկ տարի առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկեց նոր՝ դրամական միջոցների քարտից քարտ փոխանցումների ծառայություն՝ Բանկի 157 բանկոմատների միջոցով։ Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններն արդեն մեկ տարի է, ինչ կարող են շուրջօրյա առցանց փոխանցումներ կատարել իրենց Visa քարտերից բոլոր այն Visa քարտերին, որոնք թողարկվել են ոչ միայն ՀՀ բանկերի (այդ թվում ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից), այլև նաև միջազգային բանկերի կողմից՝ ողջ աշխարհում: Ծառայությունը հասանելի է 4 արժույթներով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլիով և եվրոյով փոխանցումների համար։

Քարտից քարտ փոխանցումներ կարելի է իրականացնել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր Cash-in բանկոմատների միջոցով, ինչը ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa  քարտապաններին հնարավորություն կընձեռի․

– անմիջապես անվճար համալրել քարտը/քարտային հաշիվը մինչև 90 հատ կանխիկ թղթադրամներով (ոչ թէ մեկ առ մեկ, այլ կապոցով), ընդ որում տարբեր արժեքների թղթադրամներով, ինչը համալրման գործընթացը դարձրել է առավել հարմարավետ և վայրկյաններ տևող,

– անմիջապես փոխանցել քարտին համալրված գումարն ամբողջ աշխարհով:

Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին հարազատներին ու մտերիմներին դրամական փոխանցումներ իրականացնելիս չսահմանափակվել Բանկի աշխատանքային ժամերով և խնայել մասնաճյուղեր այցելելու վրա ծախսվող ժամանակը:

Ծառայության գործարկման 1 տարվա ընթացքում հաճախորդները ցուցաբերել են վերջինիս հանդեպ պահանջարկի պրոգրեսիվ աճ, ինչը հերթական անգամ ապացուցեց հաճախորդների սպասարկման հեռահար համակարգերի հանդեպ աճող պահանջվածությունը։

Քարտից քարտ դրամական փոխանցումների համար գործում է 0,9% – ից մինչև 2% միջնորդավճար, որը գանձվում է քարտից ավտոմատ կերպով գործարքի անցկացման պահին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը

Հուլիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացված գործարքներն են.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ՝ ոսկու գրավով վարկեր ունեցող հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%