Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը գործում է նոր հասցեում

Վերադարձ լուրերի բաժին

17:50 , 28 Փետրվար 2018

2018 թ. փետրվարի վերջին ավարտվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ՓԲԸ գլխամասային գրասենյակի աշխատակիցների, ինչպես նաև Բանկի ապարատա-ծրագրային համալիրի (որոնք գտնվում էին   Նալբանդյան փող., 46 հասցեում) տեղափոխությունը Մոսկովյան 35 հասցեում գտնվող  «Մոսկովյան Պլազա»-ի շենք:  Նոր գրասենյակը, որը տեղակայված է շենքի չորս հարկերում, հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք համպատասխանում են ժամանակակից բանկային  գրասենյակի պահանջներին:
Հանդիսանալով ՀՀ շուկայում խոշորագույն գործատուներից մեկը, նոր շենքում ՎՏԲ-Հայաստան Բանկը կարողացել է ոչ միայն լուծել Բանկի 3 տարբեր շենքերի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների մարդկային ռեսուրսների մեկ գրասենյակում  կենտրոնացման ռազմավարական խնդիրը, այլև ստեղծել ժամանակակից և հարմարավետ պայմաններ արդյունավետ աշխատանքի և ստորաբաժանումների միջև փոխգործակցության համար:

Նոր գրասենյակում աշխատակիցների համար ստեղծվել են «Բաց գրասենյակ», սննդի և հանգստի գոտիներ՝ աշխատանքի առավել հարմարավետ պայմաններ ապահովելու և աշխատակիցների աշխատունակության բարձրացման նպատակով: «Մոսկովյան Պլազա»-ում նաև կբացվեն 2 նոր մասնաճյուղ.

– երկրորդ պրեմիում գրասենյակը Private Banking ձևաչափով

– գրասենյակ իրավաբանական անձանց համար, որը կտեղափոխվի «Մոսկվայի Տուն» շենքից:

«Մոսկովյան Պլազա» շենքում նաև կստեղծվի հաճախորդների բանկոմատներով և վճարային տերմինալներով հագեցած 24/7 ինքնասպասարկման գոտի:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակի աշխատանքի ռեժիմ. երկ-ուրբ, 9:00-18:00:

Հիշեցնենք նաև, որ 2017 թ.-ի վերջում ՎՏԲ- Հայաստան Բանկի սպասարկման բաժինը, որը նախկինում գտնվում էր Նալբանդյան, 46 հասցեում, սկսել է  գործել  Պուշկինի 3/1 հասցեում գտնվող «Պուշկին» մասնաճյուղում, որը հագեցած է հաճախորդների 24/7 ինքնասպասարկման առաջին գոտիով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: