Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով չեն տուժել

Վերադարձ լուրերի բաժին

18:09 , 29 Հունվար 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները Բաղրամյան 56 հասցեում գտնվող N 4 մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով չեն տուժել: Այս մասին տեղեկացնում է բանկի լրատվական ծառայությունը։ Նշենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ այսօր ժամը 15։00-ի սահմաններում ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Կացնով զինված տղամարդը ներս է մտել Բաղրամյան պողոտայում գործող «ՎՏԲ բանկ» և փորձել գումար հափշտակել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողներին հաջողվել է պրոֆեսիոնալ ձևի վնասազերծել կողոպտիչին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Բանկը իր հաղորդագրության մեջ նշում է, որ լիովին աջակցում է իրավապահներին, իսկ մասնաճյուղը կվերսկսի աշխատանքը մոտ ապագայում:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:

Ucom-ն առաջարկում է ինտերնետ` սկսած 6.4 Դ/ՄԲ 50-ից ավելի երկրում ճամփորդելիս

Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։

Հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի հերթական փուլի շրջանավարտները

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 326 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած ավելի քան 44 ուսանող: