Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ հայտարարում է «ԿԻՆՈԺԱՄ» պրոմո-արշավի մեկնարկի մասին

Վերադարձ լուրերի բաժին

18:27 , 02 Մարտ 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard և Maestro քարտապանները կդառնան «ԿԻՆՈԺԱՄ» ազգային արշավի մասնակիցներ:

2018 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ և վճարելով Mastercard և Maestro քարտերով Հայաստանի տարածքում և արտերկրում, կստանան կինոթատրոնի անվճար տոմսեր:

«ԿԻՆՈԺԱՄ» ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է.

1. 2018 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ ամենօրյա և խոշոր գնումները կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկ Mastercard և Maestro քարտերով,

2. Մարտի 10-ից յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օր ժամը 12:00-ից մինչև 20:00 ներկայացնել գնումների կտրոնները Դալմա Գարդեն Մոլ և Երևան Մոլ առևտրային կենտրոններում տեղադրված Mastercard-ի հատուկ տաղավարներ և 8000 ՀՀ դրամից ավելի անկանխիկ վճարման յուրաքանչյուր 4 կտրոնի դիմաց ստանալ կինոթատրոնի 2 անվճար տոմսի հավաստագիր:

Պրոմո-արշավը չի տարածվում Mastercard և Maestro քարտերով ինտերնետ միջավայրում կատարված վճարումների վրա: Միևնույն հաճախորդը կարող է մասնակցել պրոմո-արշավին անսահմանափակ քանակությամբ` ակցիայի ընթացքում մի քանի անգման փոխանակելով անդորրագրերը անվճար տոմսերով:

«ԿԻՆՈԺԱՄ» պրոմո-արշավի պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում և Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: