Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ խաղարկում է ուղևորություն դեպի Disneyland Paris

Վերադարձ լուրերի բաժին

17:46 , 15 Մարտ 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ հայտարարում է ակցիա, որը հնարավորություն կընձեռի շահելու հեքիաթային ճանապարհորդություն դեպի կախարդական երկիր` Disneyland և երաշխավորված նվեր` կինոյի 2 տոմս ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard քարտապաններին:

Մարտի 1-ից մինչև ապրիլի 14-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները MasterCard- ի միջոցով 8 000 ՀՀ դրամ և ավելի անկանխիկ գնումներ կատարելով և կտրոնները ներկայացնելով կկարողանան տեղում ստանալ երաշխավորված մրցանակներ, ինչպես նաև մասնակցել մեծ մրցանակների խաղարկությանը: Ստանլով 8,000 ՀՀ դրամ և ավելի արժողությամբ կտրոնները, Դուք կարող եք յուրաքանչյուր 8 կտրոն պրոմո-կետերում փոխանակել երաշխավորված նվերներով, ինչպես նաև մասնակցել վիճակախաղին: Ներկայացված 8 կտրոնների դիմաց Դուք կստանաք CinemaStar եւ KinoPark կինոթատրոնների 2 տոմս և 1 միավոր` երաշխավորելով վիճակախաղի մասնակցությունը: Պրոմո-կետերը տեղակայված են Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում և գործում են են մարտի 1-ից մինչև ապրիլի 14-ը՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ժամը 12:00-ից մինչև 20:00: Շահողը հայտնի կդառնա ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին վիճակահանության սկզբունքով` Random Picker-ի համակարգի միջոցով:

Բաց մի թողեք ձեր հնարավորությունը անվճար ուղևորվելու Disneyland Paris ամբողջ ընտանիքով: Դուք նաև կունենաք եզակի հնարավորություն մասնակցելու Disneyland Paris- ում Walt Disney Studio Park թեմատիկ զբոսայգու բացման շոուին:

Ակցիայի մանրամասները կարող եք գտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական գործընկեր MasterCard-ի կայքում:

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է MasterCard քարտերի վերաբերյալ ակցիա, որի համաձայն մինչև 01.04.2019 կարող եք ձեռք բերել MasterCard Gold քարտեր MasterCard Standard քարտերի սակագներով՝ տարեկան 2 500 ՀՀ դրամ սպասարկման վճարով, ստանդարտ 5,900 ՀՀ դրամ փոխարեն:

MasterCard Gold քարտերի ձեռքբերման, պայմանների և սակագների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի Կոնտակտային կենտրոնում:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: