Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard-ի հետ համատեղ գործարկում է «Մեկնում ենք Մալդիվներ» ակցիան

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

20:01 , 15 Հունիս 2016

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը  և MasterCard միջազգային վճարային համակարգը հայտարարում են հերթական անկանխիկ վճարումները խթանող համատեղ արշավի մեկնարկը: Կատարելով գնումներ և վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard վճարային քարտերով, Դուք կստանաք հնարավորություն շահելու գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Մալդիվներ երկու անձի համար:

Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Cirrus®/Maestro®, MasterCard Standard® Gold և MasterCard® քարտապաններին անհրաժեշտ է հունիսի 2016 թվականի 15-ից սեպտեմբերի 15-ը  ընկած ժամանակահատվածում կատարել  500,000 ՀՀ դրամի և ավելի 50 գնում և վճարել դրանց դիմաց քարտով (այդ թվում՝ ինտերնետ-խանութներում): Ակցիայի ավարտից հետո ակտիվ քարտապանները կմասնակցեն արժեքավոր մրցանակների խաղարկության: Կխացարկվի Հայաստանի տարաածքում  տուրիստական ուղևորության 5 փաթեթ երկու անձի համար, ինչպես նաև գլխավոր մրցանակը՝ ճամփորդություն երկուսի անձի համար Մալդիվներ*:

Խաղարկությունն անցկացվելու է վիճակախաղի միջոցով, և ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ: Այնուհետև հաղթողներին հանդիսավոր կերպով կհանձնվեն մրցանակները ստանալու վկայականներ:

«Մեր գործընկեր՝ MasterCard վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում ենք նոր արշավ, որի հաղթողին հնարավորություն կընձեռնվի հանգստանալու Մալդիվներում: Նման խթանող ակցիաները մեծ հետաքրքրություն են  առաջացնում հաճախորդների շրջանում, իսկ դրանց անցկացման արդյունքում նկատվում է ակտիվ քարտապանների թվի զգալի աճ»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Յուրի Գուսևը:

Իսկ Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում MasterCard գլխավոր տնօրեն Նինա Վիլլեմսը նշել է. «MasterCard քարտերով հարմար է գնումներ կատարել և ճամփորդել ամբողջ աշխարհում: Տանը դուք ապահով վճարում եք քարտերով առօրյա գնումների դիմաց, իսկ երբ մեկնում եք այլ երկրներ, անհրաժեշտություն չկա փոխանակել արժույթը կամ տանել կանխիկ գումար. եթե դուք ունեք MasterCard քարտը, դուք ճանապարհորդում հարմարավետ և անվտանգ և շարունակում եք սովորական կերպով  վճարել գնումների համար»:

«Մեկնում ենք Մալդիվներ» ակցիայի անկացման մանրամասների հետ կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում, այցելելով Բանկի մասնաճյուղերից մեկը կամ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։