Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress դրամային փոխանցումների համակարգի հետ համատեղ հայտարարում է նոր ակցիա

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:18 , 15 Ապրիլ 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ հայտարարում է նոր ակցիա, որը կտևի մինչև 21.06.2019՝ համաձայն որի հաճախորդները կարող են դրամական փոխանցումներ իրականացնել դեպի Ուկրաինա և Վրաստան, նվազեցված՝ 0,9% տոկոսադրույքով: IntelExpress համակարգի միջոցով կարելի է փոխանցումներ կատարել դեպի աշխարհի 44 երկրներ (ներառյալ Ուկրաինա՝ 8000 մասնաճյուղ ու 20 բանկ, Վրաստան` շուրջ 700 մասնաճյուղ և 9 բանկ)`հաշված րոպեների ընթացքում 1-2% տոկոսադրույքով:

Հայաստանից դրամական փոխանցումներ կատարողների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ամենալայն մասնաճյուղային ցանցը՝ բաղկացած 70 մասնաճյուղերից: Առավել հարմարավետության և ժամանակի խնայողության համար Բանկը իր հաճախորդներին առաջարկում է օգտվել Earlyone բջջային հավելվածի ծառայություններից ու հեռակա կարգով Բանկի ցանկացած մասնաճյուղում դրամական փոխանցումներ կատարել:

Հաճախորդներին, ովքեր պարբերաբար դրամական փոխանցումներ են կատարում Հայաստանից, Բանկը առաջարկում է նաև օգտվել «Հեռախոս բանկինգ» ծառայությունից, ինչը հնարավորություն է ընձեռում դրամական փոխանցումներ կատարել ցանկացած համակարգով, առանց Բանկ այցելելու՝ մեկ զանգով Կոնտակտային կենտրոն:

ՎՏԲ-Հայաստան Բանկում, բացի IntelExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգից, գործում են նաև այլ միջազգային դրամական փոխանցումների համակարգեր՝ Swift, MoneyGram, Convers Transfers, TelCell, Unistream и БЭСТ:

Ակցիային մանրամասն ծանոթանալու համար կարող եք մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, այցելել www.vtb.am Բանկի պաշտոնական կայք, ինչպես նաև զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ

Ինքնասպասարկման գոտիները հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: