Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը 20 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

Վերադարձ լուրերի բաժին

23:32 , 25 Մարտ 2020

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Ի. Տելեգինը հատուկ հաղորդագրությամբ անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում բանկի գործունեությանը և կորոնավիրուսի դեմ պայքարին՝ իրենց բանկի մասնակցությանը:

«Ինչպես շատ ընկերություններ, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդեն իսկ հատկացրել են ֆինանսական միջոցներ, ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում և կորոնավիրուսի դեմ պայքարի մասնակցություն նպատակահարմար համարեց նվիրաբերել 20 միլիոն ՀՀ դրամ գումար:

Բանկի սոցիալական պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն ֆինանսական միջոցներ հատկացնելով, այլ նաև իր աշխատակիցների և հաճախորդների մասին հոգալով: Վերջին ամսվա ընթացքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Բանկն իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի բոլոր աշխատակիցներն ապահովվել են դիմակներով, ձեռնոցներով և հակասեպտիկ պարագաներով: Անընդմեջ իրականացվում են սանիտարահիգիենիկ միջոցառումներ և տարածքներն ախտահանվում են: Աշխատակիցների մեծամասնությունն աշխատում է հեռահար եղանակով, հանդիպումներն ու քննարկումներն անցկացվում են առցանց հարթակներում, Գլխամասային գրասենյակի աշխատակիցների հաղորդակցությունը հարկերի միջև սահմանափակ է:

Բոլոր այս միջոցառումները նախաձեռնված են ի աջակցություն ՀՀ Առողջապահության նախարարության և երկրի բնակչության շրջանում վարակի նվազեցմանը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի բոլոր բժիշկներին և բուժանձնակազմին, ովքեր այս ծանր իրավիճակում աշխատում են 24/7 ռեժիմով և պայքարում են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մենք վստահ ենք, որ մեր ֆինանսական աջակցությունը կտա հավելյալ հնարավորություն՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի արագ վերջնական արդյունքի հասնելու հարցում:

Հարգանքով,

Ի․Գ․ Տելեգին
ՎՏԲ-Հայաստան Բանկի
Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ»

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: