Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՎՏԲ-Հայաստան» բանկը 2 անգամ մեծացրել է տրամադրված վարկերի քանակը

Վերադարձ լուրերի բաժին

17:05 , 19 Մայիս 2016

«ՎՏԲ-Հայաստան» բանկն ամփոփել է 2016 թվականի առաջին եռամսյակի վարկավորման ծավալի ցուցանիշները:

2016 թվականի մարտի 31-ի դրությամբ` 1-ին եռամսյակի ընթացքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսին տրամադրել է մոտ 54 800 վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 18 743 մլն ՀՀ դրամ, ինչն, իր հերթին, 2 անգամ գերազանցում է 2015 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2016 թ.-ի 1-ին եռամսյակի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ վարկային պորտֆելն ընդգրկում է մոտ 185 000 տրամադրված վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 93 507 մլն ՀՀ դրամ:

Մանրածախ բիզնեսի վարկավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության հիմնական ուղղություններից է: Բանկը վարում է հավասարակշռված և ճկուն վարկային քաղաքականություն՝ առաջարկելով հաճախորդներին տարբեր վարկատեսակներ: Ձեռք բերված արդյունքը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Հայաստանի վարկավորման շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է  առաջատար դիրքերից մեկը։

Տեղեկանք. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին:

«ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:

Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։

Unity՝ «Շնորհավո՜ր նոր տարիֆ». Ucom-ը հանդես է եկել բոլոր ժամանակների իր լավագույն առաջարկով

Հավելենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը Unity 12000 և Unity 9000 մարզային տարիֆներին բաժանորդագրվելու դեպքում գործում է հատուկ առաջարկ։

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։