Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa-ն հայտարարում են անկանխիկ վճարումների 15-րդ ակցիան

Վերադարձ լուրերի բաժին

16:53 , 05 Մայիս 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը հայտարարում են նոր ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանների համար: Ակցիան մեկնարկել է 2020թ. մայիսի 5-ին և կտևի մինչև 2020թ. սեպտեմբերի 5-ը:

Ակցիայի կանոնները շատ պարզ են. անհրաժեշտ է կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum վարկային և դեբետային քարտերով ու կուտակել բոնուսային միավորներ: Կուտակված միավորները կարելի է փոխանակել հետաքրքիր նվերով www.gifts.vtb.am կայքում:

Նվերների ցանկում կան այնպիսիք, ինչպիսիք են՝ iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, բրենդային ժամացույցներ, ապարանջաններ ու չարմեր, ինչպես նաև կոսմետիկայի, էլեկտրոտեխնիկայի և թանկարժեք զարդերի խանութ-սրահների նվեր քարտեր:

Ակցիայի մասնակիցներն անկանխիկ շրջանառության յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց ստանում են.

  • 1 բոնուսային միավոր՝ Հայաստանում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում,
  • 1,5 միավոր՝ արտերկրում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում:
    1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը 5000 ՀՀ դրամ է, 1 անկանխիկ գործարքի դիմաց առավելագույն միավորների քանակը` 500:

Բոնուսային միավորներ չեն կուտակվում հետևյալ գործարքներից`
1. Կոմունալ վճարումներ,
2. Դրամական փոխանցումներ,
3. Մոլախաղերի հետ կապված գործարքներ,
4. Ֆինանսական հաստատություններում և պետական բյուջե կատարված այլ վճարումներ:

Ակցիայի շրջանակում մասնակիցն իրավունք ունի փոխանակել իր բոնուսային միավորները նվերի հետ միայն մեկ անգամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն արտակարգ դրության պայմաններում իր հաճախորդներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ թղթադրամներ օգտագործելուց և կատարել վճարումներն անկանխիկ:

Ակցիայի մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում`  կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: