Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և “Armenian Assembly” ՀԿ-ն հուշագիր են ստորագրել բազմարժութային վիրտուալ քարտերի նախագծի մեկնարկի վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

16:35 , 23 Սեպտեմբեր 2019

Տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի և Armenian Assembly հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց համատեղ նախագծի մեկնարկի մասին համաձայնագիր: Փաստաթղթով ազդարարվեց Armenia Guide հավելվածում ՎՏԲ-Հայաստան բանկի վիրտուալ զբոսաշրջային քարտի ներդրման համատեղ աշխատանքների սկիզբը։ Վիրտուալ բազմարժութային զբոսաշրջային քարտը Armenia Guide հավելվածում հասանելի կդառնա արդեն 2020 թվականին:

Գործարար և մշակութային նախաձեռնությունների աջակցության Armenian Assembly հասարակական կազմակերպության այս նախագիծը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից 2019 թվականի օգոստոսի 1-ին և 2-ին ներկայացվել էր Բելոռուսի Մինսկ քաղաքում կայացած «ՎՏԲ Խմբի մանրածախ բիզնեսին նվիրված Visa-2019 նորարարական ֆորումի» շրջանակում կազմակերպված մրցույթին և զբաղեցրել էր առաջին տեղը՝ որպես լավագույն նորարարական ստարտափ նախագիծ:

Armenia Guide հավելվածի հիմքի վրա մշակված «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը Visa վճարահաշվարկային համակարգը ճանաչել է լավագույնը` ԱՊՀ երկրների և Վրաստանի մանրածախ բիզնեսի զարգացման և թվայնացմանն ուղղված, ինչպես նաև Visa միջազգային վճարային համակարգում նորարարական լուծումներ առաջարկող նախաձեռնությունների միջև:

1 (2)

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը նշեց. «ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աջակցում է հետաքրքիր գաղափարներին և առաջարկություններին, առավել ևս, երբ հարցը վերաբերում է ստարտափերին` նորաստեղծ բիզնեսի զարգացմանն աջակցելը՝ մեր առաջնահերթություններից է: Armenia Guide հավելվածում մեր վիրտուալ տուրիստական քարտերի միջոցով զբոսաշրջիկները կարող են հեշտությամբ կատարել դրամական փոխանցումներ արտերկրից և միաժամանակ օգտվել վիրտուալ քարտի 4 հաշիվներից: Այս նախագիծը միտված է Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիզմի շուկայի ծավալի ավելացմանը և ծառայությունների ամբողջական ցանկի մատուցման արդյունքում տուրիստական ծառայությունների դիվերսիֆիկացմանը»:

1 (1)

Armenian Assembly հասարակական կազմակերպության հանրային խորհուրդի բարձրագույն մարմնի նախագահ Վահե Ենգիբարյանը պատմեց. «Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությունը Հայաստանի բնակիչներին և հյուրերին հնարավորություն կընձեռի առանց խոչընդոտների ճանաչել մեր երկիրը։ Վիրտուալ քարտի շնորհիվ հաճախորդներն արագ և առանց խնդիրների գրեթե մի քանի գործողությամբ կկարողանան ամրագրել թատրոնի և տարբեր միջոցառումների տոմսեր, անցկացնել լավ ժամանակ և ունենալ ավելի շատ լավ հիշողություններ»:

Արդեն 2020 թվականից Հայաստանի զբոսաշրջիկներին և բնակիչներին հասանելի կլինի Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային բազմարժույթային քարտը, որը կընդլայնի երկրով ճանապարհորդելու հնարավորությունները։ Վիրտուալ քարտը հնարավորություն կտա Հայաստանի հյուրերին և բնակիչներին հենց հավելվածի միջոցով վճարել ծառայությունների և պրոդուկտների (կինոյի տոմս, հյուրանոցի ամրագրում, ռեստորաններ, շրջագայություններ և այլն) համար, անմիջապես ձևակերպել վիրտուալ քարտեր՝ անցնելով նույնականացում` հավելվածից կատարվող վիդեո զանգի միջոցով, ստանալ հնարավորություն մուտք գործելու վիրտուալ քարտի միանգամից չորս հաշիվներ (AMD, USD, EUR, RUR), զբոսաշրջության նպատակով արտասահմանից փոխանցումներ կատարել վիրտուալ քարտի հաշվին և վիրտուալ քարտով տարբեր ծառայությունների համար վճարելիս՝ ստանալ արտարժույթի փոխարկման արտոնյալ պայմաններ։ Իրականացված գործարքների համար օգտատերերը կարող են նաև կուտակել բոնուսներ՝ հետագայում դրանք գործընկերային ապրանքների և ծառայությունների փոխանակման հնարավորությամբ:

Բջջային հավելվածի պաշտոնական մեկնարկը տրվել է Armenian Summit of Minds գագաթնաժողովի շրջանակներում՝ 2019 թ.-ի հունիսին: Հավելվածը զբոսաշրջիկներին և տեղացիներին ներկայացնում է երկրի ամենասպասված միջոցառումները, հետաքրքիր երթուղիները և գլխավոր տեսարժան վայրերը: Armenia Guide-ը կարելի է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: