Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունն առաջարկում են ճանապարհորդել «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթով

Վերադարձ լուրերի բաժին

00:17 , 14 Հունվար 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության հետ համատեղ, ճանապարհորդությունների սիրահարներին, առաջարկում է «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը: Շահավետ եւ շատ հարմար «Ապահով հանգիստ» փաթեթը կպարգևի հաճախորդներին վստահության և ապահովության զգացում` ընտանեկան ճանապարհորդության կամ ընկերական ճամփորդության ողջ ընթացքում:

«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը ՎՏԲ-Հայաստան Բանկում ձևակերպելիս հաճախորդներին կտրամադրվի հնարավորություն օգտվել հետևյալ ապահովագրական ծառայություններից`
• Բժշկական շուրջօրյա խորհրդատվություն, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն՝
– ամբուլատոր և ստացիոնար բուժում,
– դեղորայք,
– շտապ ատամնաբուժական օգնություն,
– բժշկական էվակուացիա:
• Ֆինանսական փոխհատուցում՝
– ուղեբեռի կորստի, վնասման, ուշացման դեպքում,
– հանգստի ընթացքում հաճախորդի բնակարանին հասցված վնասի դեպքում,
– ապահովագրված անձի բնակարանից ջրի արտահոսքի հետևանքով հարևաններին հասցված վնասի դեպքում:
«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը կարելի է ձեռք բերել նաև ընտանիքի անդամների ու հարազատների համար: Ապահովագրական պայմանագիրը կարող է կնքվել մինչև 75 տարեկան անձանց համար՝ աշխարհի ցանկացած ուղղությամբ մեկնելիս:
Պայմանագրի գործողության ժամկետն է 7-ից մինչև 15 օր, ապահովագրական վկայագիրը կարելի է օգտագործել մեկ տարվա ընթացքում: «Անվտանգ հանգիստ» ապահովագրական առաջարկի արժեքի, պայմանների և սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով Բանկի Տեղեկատվական կենտրոն, 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։