Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Տոյոտա Երևան» ընկերությանը

Վերադարձ լուրերի բաժին

18:13 , 12 Հունվար 2021

2020 թ.-ի երրորդ եռամսյակի վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսեց «Տոյոտա Երևան» ընկերության համալիր սպասարկումը:

«Տոյոտա Երևան» ընկերությունը համարվում է հայկական շուկայի խոշորագույն ավտոդիլերը և TOYOTA և LEXUS ապրանքանիշերի ավտոմեքենաների միակ պաշտոնական  ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է ավտոմեքենաների և պահեստամասերի, ինչպես նաև ներմուծված ապրանքանիշերի ավտոմեքենաների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկմամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցությունը հնարավորություն ընձեռեց հաճախորդին օգտագործել առաջադրված խնդրի լուծման պահին անհրաժեշտ հասանելի դրամական միջոցների ծավալը՝ ապահովելով հաճախորդի բիզնեսի անխափան աշխատանքը և բանկային պրոդուկտների լայն տեսականու լիարժեք օգտագործումը:

Արդյունավետ համագործակցության շրջանակներում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Տոյոտա Երևան» ավտոսրահը մեկնարկել են ֆիզիկական անձանց համար նախատեսված համատեղ ավտովարկավորման ծրագիր՝ աննախադեպ շահավետ պայմաններով, ինչը հնարավորություն է տալիս մինչև ընթացիկ տարվա վերջ ավտոսրահից ձեռք բերել ավտոմեքենա՝ ընդամենը 4% կանխավճարով:

Իրավաբանական անձանց համար նախատեսված ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պրոդուկտները նախատեսված են բիզնեսի զարգացման տարբեր փուլերում ձեռնարկատերերի խնդիրների լայն շրջանակի համար: Կորպորատիվ բիզնեսի վարկավորումը ենթադրում է ֆինանսավորում բազմաթիվ վարկային պրոդուկտների և ֆինանսական գործիքների միջոցով՝ տարբեր ժամկետների և նպատակների համար, ինչպիսիք են՝բիզնեսը և ներդրումները, հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերումը, ինչպես նաև այլ ֆինանսական հաստատություններում գործող վարկերի վերաֆինանսավորումը՝կախված ձեռնարկատիրոջ գործունեության ոլորտից և առանձնահատկություններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է մրցակցային տոկոսադրույքներով վարկեր ՝ ԱՄՆ դոլարով, եվրոյով, ռուսական ռուբլով, ազգային արժույթով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits#! հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն ՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: