Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին

Վերադարձ լուրերի բաժին

14:22 , 21 Հունվար 2021

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի հետ սկսել է համագործակցել 2020թ. դեկտեմբերից՝ ագրովերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորելով ընկերությանն արտադրական հումք գնելու նպատակով:

Բացի վարկային պրոդուկներից ընկերությունն օգտվում է նաև Բանկի hաշվարկադրամարկղային սպասարկման ծառայություններից:

«Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն եզակի է իր արտադրությամբ Հայաստանում, որը ֆրանսիական տեխնոլոգիայով արտադրում է շամպայն-գինիների ամբողջ տեսականին՝ ներառյալ դասական և կոլեկցիոն տեսակներ: Գործարանը հագեցած է արտադրության ժամանակակից տեխնոլոգիայով, որակի վերահսկման լաբորատորիայով և բարձրակարգ մասնագետներով։ Արտադրվող ամբողջ տեսականին սերտիֆիկացված է՝ անհրաժեշտ բոլոր ստանդարտների պահպանմամբ: Բացի շամպայն-գինիներից գործարանն ունի նաև գինու-օղու և 3-10 տարվա հնեցմամբ կոնյակների արտադրություն։

Ներկայումս գործարանը հանդիսանում է ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Լիտվա, Լատվիա, Ֆրանսիա և Չինաստան:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն օժանդանում է Հայաստանում գյուղատնտեսության վերամշակմամբ զբաղվող ոլորտների զարգացմանը՝ ֆինանսավորելով հիմնական և շրջանառու միջոցներում ներդրումները՝ զարգացման զգալի ներուժ ունեցող ոլորտներում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պրոդուկտները նախատեսված են բիզնեսի զարգացման տարբեր փուլերում ձեռնարկատերերի խնդիրների լուծման համար: Միջին բիզնեսի վարկավորումը ենթադրում է ֆինանսավորում՝ տարբեր վարկային պրոդուկտների և ֆինանսական գործիքների միջոցով՝ տարբեր ժամկետների և նպատակների համար, ինչպիսիք են ներդրումները բիզնեսում, հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերումը, վարկերի վերաֆինանսավորումն այլ ֆինանսական կազմակերպություններում՝ կախված բիզնեսի ոլորտից և առանձնահատկություններից: Վարկի տրամադրման նպատակ է հանդիսանում առևտրային գործարքների, կարճաժամկետ ներդրումների ֆինանսավորումը, սարքավորումների, հումքի գնումը, շրջանառու միջոցների համալրումը, վարկային պարտավորությունների մարումը;

Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության տեսակի առանձնահատկությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: