Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակով

Վերադարձ լուրերի բաժին

19:54 , 30 Ապրիլ 2021

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ն ակտիվորեն համագործակցում են հաշվարկադրամարկղային սպասարկման շրջանակներում սկսած նախորդ տարվանից: Իսկ վերջերս Բանկը նաև ֆինանսավորեց «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության գործունեության հետագա ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական միջոցներ ձեռք բերելու նպատակով: Վարկային միջոցների հաշվին հաճախորդը ձեռք է բերել շինարարական տեխնիկա և հատուկ սարքավորումներ՝ նախատեսված  հողերի փորման և  բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար:

Ներկա պահին ընկերության հիմնական գործունեությունն է դիզելային վառելիքի ներմուծումն ու մեծածախ վաճառքը. ընկերությունը մասնագիտանում է նաև շինարարության, շինանյութերի և պարարտանյութերի առևտրի մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորումը և հետագա համագործակցությունը կնպաստեն «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ի ակնկալվող նախագծերի բարեհաջող իրականացմանը, տեղական շուկայում նրա դիրքերի ամրապնդմանը և ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ծավալների ընդլայնմանը:

Միջին բիզնեսի վարկավորումը ենթադրում է ֆինանսավորում՝ տարբեր վարկային պրոդուկտների և ֆինանսական գործիքների միջոցով՝ տարբեր ժամկետների և նպատակների համար, ինչպիսիք են ներդրումները բիզնեսում, հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերումը, վարկերի վերաֆինանսավորումն այլ ֆինանսական կազմակերպություններում՝ կախված բիզնեսի ոլորտից և առանձնահատկություններից: Հաճախորդի պահանջներից ելնելով՝  Բանկը հնարավորություն ունի առաջարկելու իր գործընկերներին արդյունավետ գործիքներ՝ նախատեսված ձեռնարկատերերի խնդիրների լայն շրջանակի լուծման համար` բիզնեսի զարգացման տարբեր փուլերում: Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական ​​մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես-գործունեության առանձնահատկությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ  մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits#! հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: