Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է շահավետ պայմաններ S.W.I.F.T փոխանցումների համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

21:49 , 29 Մարտ 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերանայել է ֆիզիկական անձանց S.W.I.F.T. միջազգային փոխանցումների սակագները և այսուհետ հաճախորդները կարող են փոխանցումներ կատարել դեպի Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Անգլիա, Վրաստան, Չինաստան և աշխարհի ցանկացած այլ երկիր իջեցված սակագներով` սկսած 5,000 ՀՀ դրամից ԱՄՆ դոլարով, Եվրոյով և Ռուբլիով:

Հաճախորդների համար, ովքեր Հայաստանից դեպի Ռուսաստան փոխանցումներ են կատարում «ՎՏԲ» ՀԲԸ մասնաճյուղերի միջոցով (ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից դեպի «ՎՏԲ» ՀԲԸ մասնաճյուղեր), Բանկն առաջարկում է շուկայում աննախադեպ սակագին` սկսած 2 000 ՀՀ դրամից:

«ՎՏԲ» ՀԲԸ-ն ունի մասնաճյուղերի լայն ցանց Ռուսաստանի ողջ տարածքում և բոլոր խոշոր քաղաքներում (ք.Մոսկվա, ք. Սանկտ Պետերբուրգ, ք. Սոչի և այլն): Այդպիսի փոխանցումների առավելություններից է դրամական միջոցների ստացման արագությունը` գումարը փոխանցվում է ստացողի հաշվին նույն օրվա ընթացքում` առանց փոխանցման գումարից որևէ պահումներ անելու:

Փոխանցումն իրականացնելու համար հաճախորդին բավական է ունենալ կամ բացել բանկային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և նշել փոխանցման ստացողի հաշվեհամարը և անունը:

Բանկում գործում են նաև GOUR տարբերակով ԱՄՆ դոլարով փոխանցումներ (փոխանցումն ամբողջությամբ մուտքագրվում է ստացողի հաշվին առանց որևէ պահումների/նվազեցման) սկսած 17,500 ՀՀ դրամ միջնորդավճարից:
Հուսալիության և հարմարավետության շնորհիվ S.W.I.F.T միջազգային դրամական փոխանցումների համակարգն այսօր աշխարհում ամենապահանջված համակարգն է: Օգտվելով դրանից՝ կարելի է ցանկացած գումարի դրամական միջոցներ ուղարկել Հայաստանից արտերկիր կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաև կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների համար:

SWIFT փոխանցումների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և Բանկի Կոնտակտային կենտրոնում ՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս

Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից` սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Երկուստեք կարևորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից: