Invalid username or password
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար մեկնարկել է ակցիա «Բիզնեսին ընդառաջ», որը կտևի մինչև 31.12.2019թ.: Ակցիայի շրջանակներում Բանկի հաճախորդներ հանդիսացող իրավաբանական անձիք և անհատ ձեռներեցները կարող են ձևակերպել անգրավ բիզնես վարկեր մինչև 7 մլն ՀՀ դրամ գումարի չափով, 6-ից մինչև 48 ամիս մարման ժամկետով: Առաջին 6 ամսվա համար հաճախորդին տրամադրվում է արտոնյալ տոկոսադրույք` 10 %, իսկ սկսած 7-րդ ամսից տոկոսադրույքը ավտոմատ կերպով կխոփոխվի և կբարձրանա մինչև 17%, ինչը համապատասխանում է Բանկում գործող տոկոսադրույքին:
Վարկերը կարել է ձևակերպել Բանկի բոլոր մասնաճյուղերում: Վարկի որորշման կայացման և ձևակերպման ընթացքը տևում է մինչև 8 ժամ: Տվյալ ակցիայից օգտվել կարող են ինչպես նոր այնպես էլ գործող հաճախորդները, որոնք ցանկանում են ձևակերպել նոր վարկ: Թողարկելով «Բիզնեսին ընդառաջ» ակցիան ՎՏԲ-Հայաստան Բանկը նպաստում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը և թեթևացնում է նրանց ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
«Բիզնեսին ընդառաջ» ակցիայի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Դիտումներ 735
«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը:
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: