Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է սպառողական վարկեր MasterCard ակնթարթային տրամադրման քարտերին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:14 , 23 Փետրվար 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների ժամանակը խնայելու և ծառայությունների մատուցման որակը բարձրացնելու նպատակով` հնարավորություն է ընձեռում ստանալ սպառողական վարկեր ավելի արագ` MasterCard Instant issue ակնթարթային տրամադրման քարտերին:

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատավարձի 8-ապատիկի չափով և 4 մլն ՀՀ դրամը չգերազանցող սպառողական վարկերը կտրամադրվեն հաճախորդների գործող քարտերին կամ MasterCard Instant issue նոր քարտերին:

Վարկային հայտի հաստատումից հետո, վարկային պայմանագրի ստորագրման փուլում, արդեն հաստատված վարկը տրամադրվում է ակնթարթային տրամադրման հատուկ քարտերին:Վարկի գումարը ստանալու համար Բանկ կրկին այցելելու անհրաժեշտություն չի առաջանա (վարկային պայմանագրի ստորագրումից հետո), քանզի հաճախորդը արդեն իսկ կունենա MasterCard վճարային համակարգի հատուկ քարտը, որին էլ կտրամադրվի վարկը:Հաճախորդը կարող է օգտագործել իր վարկային միջոցները իրեն հարմար տարբերակով` կանխիկացնել գումարը, կատարել անկանխիկ վճարումներ և այլն:

Քարտը տրամադրվում է մի քանի րոպեների ընթացքում և արտոնյալ պայմաններով.

• Քարտի թողարկում` անվճար,
• Քարտի սպասարկում (հաճախորդի ընտրությամբ)` ամսական` 590 ՀՀ դրամ կամ տարեկան` 5900 ՀՀ դրամ,
• Գումարի կանխիկացում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ բանկոմատներով` առանց միջնորդավճարի,
• Գումարի կանխիկացման օրական գործարքների առավելագույն գումարը` 5 մլն. ՀՀ դրամ:

Սպառողական վարկերի պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եքայցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր,անցնել http://ru.vtb.am/retail/credits/gold/#withoutPledge հղումով կամ զանգահարել Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետպատվերի շրջանակում սրտի ստենտավորման գինը կնվազի մինչև 700 000 դրամ

Առողջապահության նախարարի կարծիքով՝ 2018-ի հունվար-փետրվար ամիսներին արդեն կգործի նոր գին:

«Բուհերին խնդրել ենք ուսման վարձերը չբարձրացնել». Լևոն Մկրտչյան

Հայաստանում այս տարի դիմորդների թիվը նվազել է 1500-ով։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարն այդ ամենը մեկնաբանել է կրթության ոլորտում փոփոխություններով

Ադրբեջանական խնձորի ներկրման դեպքով հարուցվել է քրգործ. ՊԵԿ-ը չարաշահումներ է թույլ տվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ