Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է շահավետ պայմաններով ուսանողական վարկեր

Վերադարձ լուրերի բաժին

14:57 , 06 Սեպտեմբեր 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին առաջարկում է թեթևացնել ֆինանսական բեռը և ստանալ ցածր տոկոսադրույքով ուսանողական վարկ։ Ուսանողներին տրվում է բացառիկ հնարավորություն ուսման ընթացքում վճարել միայն վարկի տոկոսները, իսկ վարկի հիմնական պարտքի մարման մասին հոգ տանել արդեն բարձրագույն կրթության մասին դիպլոմներ ստանալուց հետո:

Բացի այդ, գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների համար գործում է ավելի ցածր տոկոսադրույք:
Ուսանողական վարկերը տրամադրվում են ՀՀ պետական և պետական հավատարմագիր ունեցող շուրջ 60 ուսումնական հաստատությունների բակալավրիատում և մագիստրատուրայում ուսման վարձերը վճարելու նպատակով:

Ուսանողական վարկ կարող են ստանալ 16 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող անձինք: Վարկը տրամադրվում է միայն ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի երաշխավորությամբ: Վարկը ստանալու համար վարկառուի (ուսանողի) մոտ եկամտի առկայություն չի պահանջվում, բավական է միայն ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի մոտ եկամուտների առկայություն:

Իսկ այն դեպքում, երբ ուսանողի ծնողի կամ խնամակալի/հոգաբարձուի անբավարարության դեպքում եկամուտները բավարար չէն կամ ընդհանրապես բացակայում են, հնարավոր է համավարկառուի ներգրավումը:
Վարկի տրամադրման մասին որոշումը Բանկը կայացնում է առավելագույնը 2 աշխատանքային օրում:

Վարկի հիմնական պայմաններ.
• Արժույթ՝ ՀՀ դրամ
• Տարեկան տոկոսադրույք՝10%, գերազանցիկների համար՝ 9%
• Վարկի առավելագույն ժամկետ՝ ուսուցման ժամկետը + 6 տարի (10-ից ոչ ավելի)
• Մեկ ուսումնական տարվա համար առավելագույն գումար՝ 450 000 ՀՀ դրամ
• Ուսուցման ողջ ժամկետի համար առավելագույն գումար՝ 1 800 000 ՀՀ դրամ
• Միջնորդավճարներ չեն գանձվում

Ուսումնական հաստատությունների, որոնց վարձավճարները կարելի է իրականացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի ուսանողական վարկի միջոցով, ցուցակին ծանոթանալու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել Բանկի www.vtb.am պաշտոնական կայք կամ զանգահարել Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը

ԿԲ-ն այսօր կներկայացնի նոր սերնդի թղթադրամները (տեսանյութ)

ՀՀ Կենտրոնական բանկը այսօր պաշտոնապես կներկայացնի երրորդ սերնդի նոր թղթադրամները

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…