Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բարելավված պայմաններով վարկային գիծ թոշակառուներին

Վերադարձ լուրերի բաժին

13:10 , 08 Մայիս 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է օգտվել հատուկ իրենց համար մշակված “Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտից: Վարկային գծի համար, որից կարող են օգտվել Բանկի թոշակառու հաճախորդները, գործում են բարելավված պայմաններ՝ 0%* տարեկան տոկոսադրույք և մարման պարզեցված մեխանիզմ:

Վարկային գիծը թոշակառուներին տրամադրում է ՀՀ դրամով` գործող թոշակային քարտին: Վարկային գծի պայմանները հետևյալն են.

– վարկային գիծը տրամադրվում է մինչև 78 տարեկան թոշակառուներին;

– վարկային գծի առավելագույն գումարը՝ յուրաքանչյուր կենսաթոշակառուի կենսաթոշակի եռապատիկը;

– վարկային գծի առավելագույն ժամկետը՝ 18 ամիս ;

– ամսական միջնորդավճար՝5% վարկային գծի գումարից;

– քարտի սպասարկում և կանխիկացում ՎՏԲ-Հայաստան Բանկի և ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատներից՝ անվճար:

Վարկային գիծը ստանալուց հետո վերջինիս մարումներն իրականացնելու համար չկա անհրաժեշտություն այցելելու Բանկի մասնաճյուղեր, քանի որ մարումները (թոշակի գումարից 7%-ի չափով) կիրականցվեն ավտոմատ եղանակով` գանձվելով թոշակառուի քարտին մուտքագրվող ամենամսյա թոշակի գումարից:

Վարկավորման հատուկ պայմանների և մարման պարզեցված սխեմայի շնորհիվ “Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտն ունեցավ բավականին մեծ պահանջարկ:

* Վարկի փաստացի տոկոսադրույք` 19.5%:

“Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտի մարման պայմանների և սակագների ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: