Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է անտոկոս սպառողական վարկեր` «Մայրական կապիտալի» հաշիվների հիման վրա

Վերադարձ լուրերի բաժին

13:51 , 08 Օգոստոս 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր վարկային պրոդուկտների շարքը և ներկայացնում ՀՀ բանկային շուկայում նոր առաջարկ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում «Մայրական կապիտալի» հաշիվների առկայության հիման վրա տրամադրվող սպառողական վարկեր։

Այսուհետ ֆիզիկական անձը, ով ՎՏԲ-Հայաստան Բանկում ունի «Մայրական կապիտալի» հաշիվ, որն արդեն պետության կողմից համալրվել է համապատասխան գումարով, կարող է դիմել անտոկոս վարկի՝ սպառողական նպատակներով:

Վարկը ձևակերպվում և տրամադրվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում, առանց հաճախորդի վճարունակության վերլուծության: Վարկը ստանալու համար պահանջվում է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:

Վարկատեսակի հիմնական պայմաններ․

• Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով մինչև ընթացիկ տարվա վերջ:
• Վարկի նվազագույն գումարը կազմում է 25 հազ. ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 100 հազ․ ՀՀ դրամ:
• Վարկի տարեկան տոկոսադրույք՝ 0%:
• Հայտի ուսումնասիրության համար միջնորդավճար՝ 1000 ՀՀ դրամ:
• Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար՝ 2,5% վարկի գումարից:

Վարկը տրամադրվում է ակնթարթորեն հատուկ քարտի վրա, որն ունի սպասարկման արտոնյալ սակագներ քարտի
թողարկումն ու սպասարկումն իրականացվում է անվճար, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի բանկոմատներից, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում տեղադրված POS-տերմինալներից դրամային միջոցների կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում:

Սպառողական վարկերի տրամադրման պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ
կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ մասնաճյուղերում, www.vtb.am կայքում և Բանկի Միասնական
տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:

Ucom-ն առաջարկում է ինտերնետ` սկսած 6.4 Դ/ՄԲ 50-ից ավելի երկրում ճամփորդելիս

Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։

Հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի հերթական փուլի շրջանավարտները

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 326 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած ավելի քան 44 ուսանող: