Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը

Վերադարձ լուրերի բաժին

15:34 , 23 Ապրիլ 2021

ՎՏԲ-Հայաստան Բանկը և LSOFT՝ ավտոմատացված բանկային համակարգ մշակող  ընկերությունն ավելի քան 10 տարի ակտիվ համագործակցում են հաշվարկադրամարկղային գործարքների շրջանակներում: Սկսած 2020 թվականից՝ Բանկը ֆինանսավորում է LSOFT ընկերությանը բանկային երաշխիքների միջոցով, որոնք տրամադրվում են ի ապահովում՝ ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ ընկերության պայմանագրային պարտավորությունների կատարման:

LSOFT-ը Հայաստանում ծրագրային ապահովման առաջատար ընկերություններից մեկն է: Ընկերությունը մասնագիտացված է ֆինանսական շուկայի մասնակից ընկերությունների ծրագրային ապահովման ներդրման և սպասարկման ոլորտում՝ առաջարկելով ամբողջական լուծումներ այս ոլորտի մասնակիցներին:

Բանկային երաշխիքների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկը երաշխավորում է հաճախորդի կողմից՝ երրորդ կողմի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը: Տվյալ դեպքում բանկային երաշխիքը հանդիսանում է ընկերության ֆինանսական կայունության և պայմանագրային պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:

Միջին բիզնեսի վարկավորումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի կարևորագույն ուղղություններից մեկը: Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ Բանկը կիրառում է ֆինանսավորման անհատական ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության առանձնահատկությունները: Բանկի կողմից տրամադրվող վարկային պրոդուկտներն ու ֆինանսական գործիքներն ուղղված են ձեռնարկատերերի տարատեսակ խնդիրների լուծմանը՝ բիզնեսի զարգացման տարբեր փուլերում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/financial/financial-tools հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: