Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Տոյոտա Երևան» ավտոսրահի հետ հայտարարում է ավտովարկավորման աննախադեպ պայմանների մասին

Վերադարձ լուրերի բաժին

15:43 , 08 Սեպտեմբեր 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Տոյոտա Երևան» ավտոսրահը հայտարարում են աննախադեպ պայմաններով ավտովարկավորման համատեղ ծրագրի մեկնարկի մասին: Նոր պայմաններով ավտոմեքենան ավտոսրահից կարելի է ձեռք բերել ընդամենը 4% կանխավճարով՝ առավելագույնս արագ և պարզ եղանակով:

Ավտովարկի հայտը հաճախորդները կարող են ձևակերպել անմիջապես ավտոսրահում՝ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է անմիջապես ավտոսրահի և հաճախորդի միջև, որից հետո հաճախորդը կարող է անմիջապես ավտոսրահից վերցնել իր ավտոմեքենան՝ առանց վարկի տրամադրմանը սպասելու:

Իսկ 30% և ավել կանխավճար կատարելու դեպքում՝ որոշման կայացման համար հիմք է հանդիսանում միայն հաճախորդի աշխատանքի առկայության փաստը։

Բանկի կողմից իրականացվում է նաև վարկի գործողության ողջ ընթացքում մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ առանց որևէ լրացուցիչ վճարի:

4% կանխավճարով ավտոմեքենա ձեռքբերելու աննախադեպ ակցիան գործում է 2020թ. սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ, 14.4% տարեկան տոկոսադրույքով: Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում է 1%-ով իջեցված տոկոսադրույք (փաստացի տոկոսադրույք`14.8%-19.1%): Ավտովարկը կարելի ձևակերպել 1 մլն ՀՀ դրամից մինչև 28 մլն ՀՀ դրամ գումարի չափով՝ 1-ից մինչև 5 տարի մարման ժամկետով: Հայտի դիտարկման վճար նախատեսված չէ (առկա են վարկի տրամադրման և սպասարկման այլ վճարներ):

Ավտովարկավորման հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները՝ ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ միայն անձնագիր և սոցիալական քարտ (անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել նաև հաճախորդի եկամուտը հաստատող փաստաթուղթ):

Ավտովարկավորման ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում, զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ https://toyota.am/ և զանգահարելով 010 777 010 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ը հավելյալ ռեսուրսներ է ներդրել որակի ապահովման համար

Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

UCOM-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։