Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր հաճախորդ ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման պայմանների բարելավման մասին

Վերադարձ լուրերի բաժին

19:21 , 07 Դեկտեմբեր 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր հաճախորդ ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման պայմանների և կարգի բարելավման մասին:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության արդյունքում` 2020թ. դեկտեմբերից սկսած կիրառվում են ֆիզիկական անձանց երաշխավորված ավանդների հետևյալ նոր` բարձրացված սահմանաչափերը.

• Եթե նույն բանկում հաճախորդն ունի միայն դրամային ավանդ, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն ՀՀ դրամ,
• Եթե նույն բանկում հաճախորդն ունի միայն արտարժութային ավանդ, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 7 մլն ՀՀ դրամ,
• Եթե նույն բանկում հաճախորդն ունի միաժամանակ և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 մլն ՀՀ դրամից պակաս է, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 7 մլն ՀՀ դրամ (դրամային ավանդը երաշխավորվում է ամբողջությամբ, իսկ արտարժութային ավանդը՝ 7 մլն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով),
• Եթե նույն բանկում հաճախորդն ունի միաժամանակ և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 մլն ՀՀ դրամից ավելի է, ապա ավանդի երաշխավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը):

Երաշխավորման նոր սահմանաչափերը տարածվում նաև արդեն գործող ավանդային պայմանագրերի վրա:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ միևնույն բանկում մեկ ավանդատուի բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, իսկ բոլոր արտարժույթային ավանդները՝ մեկ արտարժութային ավանդ: Եթե ֆիզիկական անձն ունի ավանդներ ՀՀ տարբեր բանկերում, ապա ավանդների երաշխավորման սահմանաչափերը գործում են յուրաքանչյուր բանկում գործող ավանդի համար առանձին:

Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը՝
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիա: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձևակերպելով «Շահավետ» ՀՀ դրամով ավանդատեսակը 365-730 օր ժամկետով տարեկան 10% տոկոսադրույքով՝ հաճախորդներին տրվում է հնարավորություն օնլայն խաղարկության ընթացքում կրկնապատկելու ավանդի տոկոսադրույքը՝ հասցնելով 20% (տարեկան եկամտաբերությունը 10%-ի դեպքում կազմում է 9.97%, 20%-ի դեպքում՝ 19.95%, տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%):

Ավանդների երաշխավորման պայմանների և ավանդային ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/secondary/avandneri-erashkhavorutyun և https://www.vtb.am/am/promotion/shahavet-nerdrowm հղումներով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։