Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի ընտրված ուսանողի տարեկան վարձը

Վերադարձ լուրերի բաժին

13:55 , 20 Նոյեմբեր 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը ընտրեց Հայաստանի մարզերից մեկի լավագույն ուսանողին և վճարեց 1 տարվա ուսման համար: Վանաձորի պետական համալսարանը առաջարկել էր 8 թեկնածու` տարեկան վարձը վճարելու համար: Բոլոր թեկնածուներին ուսումնասիրելուց հետո՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում կայացրեց վճարել Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանող Ասյա Հակոբյանի ուսման վարձը, ով սովորում է Պատմա-աշխարհագրական ֆակուլտետի 4-րդ կուրսում, կառավարում մասնագիտությամբ: Մնացած 7 ուսանողները Բանկի կողմից ստացան խրախուսական մրցանակներ:

2-640-480

Բացի տարեկան վարձը վճարելուց, լավագույն ուսանողին հնարավորություն կտրվի համալսարանն ավարտելուց հետո պրակտիկա անցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում, որի արդյունքում համապատասխան թափուր աշխատատեղ լինելու դեպքում, առաջնահերթ հիմունքներով աշխատանքի ընդունվել ՎՏԲ-Հայաստան Բանկում:

3-640-480

ՎՏԲ-Հայաստան Բանկի համար միշտ առաջնահերթություն է երիտասարդների զարգացումն ու կրթությունը, ուսումնական հաստատություններին աջակցելը և երկրի բուհերի ուսանողների մոտիվացիայի բարձրացումը դեպի ուսումնական բարձր արդյունքներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան:

RESET․ UCOM-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և շարժական մոդեմների վերանորոգում

Ucom ընկերությունն առաջարկում է օգտվել Reset ծառայությունից, որի միջոցով հաճախորդները կարող են վերանորոգել ցանկացած տեսակի սմարթֆոններ, պլանշետներ և շարժական մոդեմներ:

Visa Chatbot  և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր՝ Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունները Visa և Mastercard պրեմիում դասի քարտապաններին: