Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում է ոսկու ձուլակտորների վաճառքն իր հաճախորդներին

Վերադարձ լուրերի բաժին

18:19 , 22 Հունիս 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ: Ստանդարտացված ոսկու ձուլակտորներ կարող են ձեռք բերել Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները` այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից յուրաքանչյուրը:

Բանկն առաջարկում է ռուսական արտադրության ամենաբարձր որակի և 999.9 հարգի ստանդարտացված ոսկու ձուլակտորների մեծ ընտրանի` 1 գրամից մինչև 1 կգ.՝ 1 գր., 5 գր., 10 գր., 20 գր., 50 գր., 100 գր., 250 գր., 500գր և 1000 գր. քաշով: Ձուլակտորի հետ միասին հաճախորդին է տրամադրվում նաև որակի երաշխիքի հավաստագիր:

Ստանդարտացված ոսկու ձուլակտորների վաճառքը Բանկն իրականացնում է օրական կտրվածքով ոսկու գնանշման միջոցով՝ կախված ոսկու միջազգային գնից և ձուլակտորի քաշից, ինչը հրապարակվում է Բանկի պաշտոնական կայքում և մասնաճյուղերում տեղադրված էլեկտրոնային էկրաններին: Ձուլակտորներ գնելու նպատակով Բանկի հաճախորդին անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

«Այս տարի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն վերսկսել է ստանդարտացված ոսկու ձուլակտորների վաճառքը՝տրամադրելով իր հաճախորդներին հարմարավետ, հուսալի և երկարաժամկետ ներդրման, ինչպես նաև ներդրումային ռիսկերի տարբերակման այլընտրանքային հնարավորություն:

Իհարկե, գոյություն ունեն դրամական միջոցների ներդրման բազմաթիվ գործիքներ, որոնք հայտնի կերպով կարող են պահպանել և մեծացնել Ձեր կապիտալը, սակայն ոսկու ձուլակտորներում գումարի ներդրումը ներդրումային այն տարբերակն է, որը ցուցադրում է իր կայունությունն ու ապահովվածությունը երկար տարիների ընթացքում: Ոսկին, որպես ավանդական կայուն ակտիվ, ամենաքիչն է ենթարկվում շուկայական ցիկլերին և տնտեսական ցնցումներին՝ երկարաժամկետ հեռանկարում պահպանելով իր բարձր արժեքը: Տեղաբաշխե՛ք Ձեր խնայողություններն արդեն այսօր՝ ներդնելով դրամական միջոցները 1 գրամից մինչև 1000 գրամ կշռող ստանդարտացված ոսկու ձուլակտորներում, որոնք կարելի է ձեռք բերել մեր Բանկի բոլոր մասնաճյուղերում» – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Ֆինանսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ/Գանձապետարանի պետ՝ Մ. Ստեփանյանը:

Ստանդարտացված ոսկու ձուլակտորների արժեքի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց հղումով:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։