Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաֆինանսավորում/գնում է վարկեր՝ շահավետ պայմաններով

Վերադարձ լուրերի բաժին

15:54 , 03 Մայիս 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորման նոր ծրագիր, որի շնորհիվ հաճախորդները կարող են նվազեցնել իրենց ամսական ֆինանսական բեռը: Ինչպես տեղեկացնում են բանկից, այն հաճախորդները, ովքեր ունեն գործող մեկ կամ մի քանի վարկ/վարկային գիծ այլ բանկերում և վարկային կազմակերպություններում և բարեխղճորեն սպասարկում են իրենց վարկերը, կարող են տեղափոխել իրենց վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ` միավորելով դրանք մեկ վարկում: Դա հնարավորություն կտա նվազեցնել վարկի/վարկերի տոկոսադրույքը, ամսական վճարումները միավորել մեկ վճարման մեջ` ավելացնելով վարկի ժամկետը և ստանալով վարկի լրացուցիչ գումար:

Վերաֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկ հնարավոր է տեղափոխել վարկերի բոլոր հիմնական տեսակները.

• Առանց գրավի սպառողական վարկեր

• Վարկային գծեր

• POS-վարկեր

• Ավտովարկեր

Վարկերը վերաֆինանսավորվում են “Ունիվերսալ” առանց գրավի սպառողական վարկի տեսքով: Վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում տրամադրվում են մինչև 60 ամիս ժամկետով և սկսած 12% տոկոսադրույքից: Հայտի դիտարկման և վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար նախատեսված չէ: Գանձվում է միայն ամսական միջնորդավճար՝ վարկի գումարի 0.11%-ի չափով:

Բանկի վերաֆինանսավորման ծրագիրը հասանելի է դրական վարկային պատմություն ունեցող բոլոր վարկառուներին:
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկերի վերաֆինանսավորման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Դատվածություն ունեցողները չեն կարող լինել որոշ ֆինանսական գործառույթ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ խնդրին այն է, որ ԿԲ կողմից լիցենզավորվող որոշ սուբյեկտների համար նախատեսված չեն դրանց ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ պահանջներ: Օրինագծերի […]