Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է նոր #varkvtb ակցիան

Վերադարձ լուրերի բաժին

15:51 , 27 Դեկտեմբեր 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է #varkvtb նոր ակցիայի մասին, որի միջոցով հաճախորդը հնարավորություն կստանա զրոյացնել իր վարկի տոկոսադրույքը 1 տարի ժամկետով: Այդ մասին հայտնեց բանկի մամուլի ծառայությունը: Ակցիան կտևի 01.12.2019 – 01.12.2020: Այդ ընթացքում վարկ ձևակերպելիս հաճախորդները կստանան հատուկ ինքնակպչուն պիտակ:

Ակցիային մասնակցելու կանոնները շատ պարզ են, անհրաժեշտ է՝
• պիտակը փակցնել ձեր տան/մեքենայի պատուհանին կամ նոութբուքին/հեռախոսին,
• լուսանկարել,
• տեղադրել Ձեր Facebook-յան անձնական էջում,
• Ձեր հրապարակման մեջ նշել ՎՏԲ-Հայաստան Բանկի էջը,
• նշել Ձեր անուն, ազգանուն հայրանունը և անձնագրի վերջին 3 նիշերը,
• նշել #varkvtb:

Այնուհետև գործը հեշտանում է` հավաքել ամենաշատ թվով հավանումները (like) և կիսումները (share), որը հնարավոր է իրականացնել ընկերների օգնությամբ: Բանկն իր հերթին, եռամսյակային կտրվածքով` եռամսյակի վերջին օրը, 18:30-ին, կհայտարարի ամենաշատ թվով հավանումներ և կիսումներ հավաքած (միասին վերցրած) 3 հաղթող մասնակիցների անունները: Հենց նրանք էլ որպես մրցանակ կստանան իրենց վարկի տոկոսագումարների զրոյացում`1 տարի ժամկետով: Բացի 3 գլխավոր մրցանակներից` Բանկի տեսանկյունից բոլոր գեղեցիկ և յուրօրինակ հրապարակումներ կատարող մասնակիցները ևս կպարգևատրվեն:
Ուշադրություն՝ ակցիային չեն մասնակցում հրապարակումները, որոնք՝
• կատարվել են բիզնես-էջի միջոցով,
• կատարվել են մինչ ակցիայի մեկնարկը,
• գովազդում են այլ ապրանքանիշ,
• հավաքել են կեղծ հավանումներ:

Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հրապարակումը հավանել և կիսել 1 անգամ, նաև հնարավոր է հաղթել 1 անգամ: ՎՏԲ-Հայաստան Բանկը #varkvtb ակիցայի մասնակիցներին մաղթում է հաջողություն և սպասում է իր Ֆեյսբուքյան էջում գեղեցիկ և հետաքրքիր հրապարակումների:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: