Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է Հայաստանում առաջին վճարային մատանիների վաճառքը

Վերադարձ լուրերի բաժին

15:05 , 18 Հուլիս 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին է առաջարկում անկանխիկ վճարման նոր և ժամանակակից տարբերակ՝ վճարային մատանի: Վճարային մատանին նոր քայլ է անհպում վճարումների ոլորտում և եզակի կրիչ է, որը ստեղծված է տեխնոլոգիաների, ֆինանսների և օգտատերերի նախասիրությունների հիման վրա:
Վճարային մատանիներն պլաստիկ քարտի այլընտրանք են, որի ներսում տեղադրված է չիպ-մոդուլ, որը թույլ է տալիս կատարել անկանխիկ վճարումներ և կանխիկացնել միջոցներ բանկոմատներից՝ NFC անհպում վճարման տեխնոլոգիայի միջոցով:

Վճարային մատանին կարելի է կցել ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող ցանկացած քարտին, իսկ եթե դեռ չունեք քարտ, ապա վճարային մատանու հետ Բանկը կտրամադրի Ձեզ բանկային քարտ՝ նաև ինտերնետ միջավայրում գործարքներ կատարելու նպատակով: Վճարային մատանու միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես մատանին մոտեցնել անհպում վճարումներ ընդունող POS-տերմինալին կամ բանկոմատին և գործարքը կկատարվի ակնթարթորեն:

Վճարային մատանիների ստեղծման ընթացքում հաշվի են առնվել ժամանակակից աշխարհի և օգտատերերի պահանջմունքների վերջին միտումները: Մատանին ձեռքին կրելով՝ կարելի է սուզվել մինչև 50մ խորությամբ ջրի մեջ, այն ընկնելիս չի վնասվում, չի պահանջում վերալիցքավորում և աշխատում է ամբողջովին ավտոմատ:

Վճարային մատանին նաև հետաքրքիր և նորաձև աքսեսուար է` պատրաստված բարձրորակ կերամիկայից՝ տարբեր լուծումներով` հարթ փայլուն, հարթ անփայլ մակերևույթով, եռանկյունաձև և արտաքին եզրերի տաշվածքով, տարբեր գույներով ` սև, սպիտակ, կապույտ, վարդագույն, ինչը լայն ընտրության հնարավորություն է ընձեռում տարբեր նախասիրություններ և ճաշակ ունեցող հաճախորդների համար: Այն նաև հիանալի նվեր է հարազատ մարդու համար՝ ցանկացած առիթով: Մատանին հաճախորդներին է տրամադրվում հատուկ նվեր-տուփով:

Մատանիով անկանխիկ վճարում կատարելու համար կարիք չկա Ձեզ մոտ ունենալ բանկային քարտ, իսկ մինչև 20,000 ՀՀ դրամի վճարումները կարելի է իրականացնել առանց PIN կոդի մուտքագրման:

Վճարային մատանու արժեքը 125,000 ՀՀ դրամ է, գործողության ժամկետը՝ 5 տարի: «Հայաստանում NFC տեխնոլոգիայով վճարային մատանու միջոցով վճարումների մեկնարկն անկանխիկ գործարքների զարգացման առումով ևս մեկ քայլ է: Վերջին տարիներին անկանխիկ վճարումներն ամբողջ աշխարհում դառնում են ավելի պահանջված: Այդ պատճառով առաջացել է հատուկ սարքերի անհրաժեշտություն, որոնք կհեշտացնեն ծառայությունների և ապրանքների դիմաց վճարումների իրականացման գործընթացը: Վճարային մատանին իր տեսակի մեջ եզակի պրոդուկտ է, որի օգտագործման հարմարավետությունն ու հեշտությունը բազմակի անգամ գերազանցում է վճարման այլ գործիքներին», – նշել է Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ` Սոֆյա Մաճկալյանը:

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից որևէ մեկում կամ առցանց` https://www.vtb.am/am/online-request/#privType-13 հղումով:

Առավել մանրամասն տեղեկություն պրոդուկտի վերաբերյալ կարելի է գտնել Բանկի պաշտոնական կայքում՝ www.vtb.am կամ զանգահարելով 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց հղումով:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։