Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից անցկացված մրցույթի շրջանակներում դարձավ լավագույն գործընկեր

Վերադարձ լուրերի բաժին

12:28 , 06 Մարտ 2018

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն ամփոփեց 01.11.2017թ.-31.12.2017թ. ժամանակահատվածում հայտարարված ապահովագրական պրոդուկտների վաճառքի մրցույթի արդյունքները:

Մրցույթն անց էր կացվում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործընկեր 16 ֆինանսական ընկերությունների միջև: ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող ճանաչվեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից հայտարարված բոլոր 3 անվանակարգերում.

– «Ապահովագրական պրոդուկտներ վաճառող լավագույն մասնաճյուղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի «Վանաձոր» մասնաճյուղը,

– «Լավագույն վաճառող» անվանակարգում հաղթեց «Վանաձոր» մասնաճյուղի աշխատակցուհի Արմինե Թոմոյանը:

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող ճանաչվեց գլխավոր անվանակարգում և ճանաչվեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության լավագույն գործընկեր: Հաղթողներին հանձնվեցին մրցանակներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է «Վանաձոր» մասնաճյուղին և, մասնավորապես, աշխատակցուհի Արմինե Թոմոյանին կատարված աշխատանքի գերազանց արդյունքների կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է համագործակցել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ նաև հետագայում և մասնակցել նոր նախագծերին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ը կտրամադրի մինչև 2 անգամ շատ ինտերնետ Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուսի բաժանորդներին

Այսուհետ Ucom Ունիվերսալ և Ucom Ունիվերսալ Պլյուս ծառայությունների բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան մինչև 2 անգամ շատ ինտերնետ:

Տնտեսական ակտիվության աճը հուլիսին արագացել է. տարին կփակվի կանխատեսվածից բարձր աճով

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-հուլիս ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները

Լիդիանի Արմենիայի կին աշխատակիցները դիմում են ՄԻՊ-ին և ոստիկանությանը

Մենք՝ Ամուլսարի հարակից համայնքներից «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից հանդիսացող բազմաթիվ կանայք դիմում ենք համապատասխան կառույցներին