Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ և մաղթում հաջող ուսումնական տարի

Վերադարձ լուրերի բաժին

15:17 , 01 Սեպտեմբեր 2021

ՎՏԲ -Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ: Առջևում հաջողություններով, ուրախություններով, ուսմանական հոգսերով և ջանքերով լի տարի է:

Կրթված երիտասարդությունը մեր երկրի ապագան է: ՎՏԲ-Հայաստան Բանկն օգնում է ուսանողներին  ինքնաբացահայտել և կատարել առաջին քայլը դեպի մասնագիտական ​​կյանք՝ պարբերաբար կազմակերպելով դասընթացներ, սեմինարներ, վարպետաց դասեր, ինտերակտիվ միջոցառումներ բազմաթիվ համալսարանների ուսանողների և ասպիրանտների համար՝ հիմք դնելով նրանց ապագա հաջողությունների և ձեռքբերումների համար: Մասնագիտական պրակտիկան Բանկում երիտասարդ սերնդին թույլ է տալիս ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք օգնում են նրանց հետագա կարիերայի զարգացման մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսանողներին առաջարկում է նաև բանկային տարբեր պրոդուկտներ`աջակցելով կրթության զարգացմանը և ապագա սերնդի նոր գաղափարների ու նախագծերի իրականացմանը:

Բանկը, միջազգային Visa վճարային համակարգի հետ համատեղ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին առաջարկում է iStudent քարտ: iStudent քարտը բազմարժութային և միջազգային քարտ է` բացառիկ երիտասարդական դիզայնով, որը թողարկվում է անվճար, սպասարկվում է հատուկ սակագներով և հնարավորություն է տալիս գումար պահել միաժամանակ չորս արժույթով: iStudent քարտով ուսանողները կարող են իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ, վճարել ապրանքների և ծառայությունների համար Հայաստանում և արտերկրում, և ինչն առավել առաջնային է այս սեգմենտի հաճախորդների համար՝ հնարավորություն է տալիս կատարել առցանց գնումներ՝ պաշտպանված անվտանգության ժամանակակից 3D Secure համակարգով:

Վճարային քարտերի օգտագործումը հիանալի հնարավորություն է երիտասարդների մոտ ֆինանսական գրագիտություն սերմանելու, բանկային սպասարկման հմտություններ և դրամական միջոցների նկատմամբ պատասխանատվություն զարգացնելու համար: Վճարային քարտը կանխիկ դրամի փոխարինման հարմար և անվտանգ այլընտրանք է, որը հնարավորություն է տալիս տարատեսակ բանկային գործարքներ իրականացնել Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն Բանկում գործող սակագների:

iStudent քարտը կարող է կատարել նաև ուսումնական հաստատության տարածք մուտք գործելու անցաքարտի գործառույթ: iStudent քարտը հնարավորություն է տալիս քարտապաններին մասնակցել նաև Բանկի կողմից կազմակերպվող տարբեր մարքեթինգային ակցիաների, մրցույթների և միջոցառումների:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է կրթություն ստանալու հնարավորությունները և առաջարկում է ձևակերպել ուսանողական վարկեր ոչ միայն տեղական, այլև միջազգային (արտասահմանյան) ուսումնական հաստատություններում ուսման համար, վերապատրաստման տարբեր դասընթացների համար վճարելու, ինչպես նաև վճարովի կրթություն ստացող երեխաների ուսման վարձը վճարելու նպատակով: Վարկը տրամադրվում է տարեկան 6%-16.5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 6.17%-24%)` 3 ամսից մինչև 10 տարի մարման ժամկետով: Վարկի նվազագույն գումարը 50 հազար ՀՀ դրամ է, առավելագույնը` 5 միլիոն  ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի iStudent վճարային քարտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/card-view/kid-teen-ew-istudent-vcharayin-k-arter#card-3# հղումով, ուսանողական վարկերի վերաբերյալ՝ https://www.vtb.am/am/credits#sparhoghakan-varker# հղումով, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ  կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: