Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել իր իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերեր հաճախորդների սպասարկումը TelCell վճարային տերմինալների միջոցով

Վերադարձ լուրերի բաժին

15:23 , 26 Դեկտեմբեր 2017

Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների հեռահար սպասարկումը զարգացնելու նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հնարավորություն՝ TelCell վճարային տերմինալների միջոցով բանկային/քարտային հաշիվների համալրում` վճարման նպատակի արտացոլմամբ: Այդ նպատակով վճարային տերմինալների էկրաններին հայտնվել է վիրտուալ ստեղնաշար՝ ինչպես թվային, այնպես էլ տառային սիմվոլներով՝ հաշվի համալրման նպատակի լրացման հնարավորությամբ:

Այսպիսով, իրավաբանական անձ հաճախորդների համար հնարավոր է դարձել առավելագույնս հարմարավետ եղանակով իրականացնել իրենց օգտին վճարումների ընդունումը` այնուհետև քաղվածքների միջոցով նույնականացնելով վճարումների նպատակները և վճարողներին:

TelCell ընկերության հետ համագործակցության շրջանակներում Բանկի իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են իրականացնել նաև իրենց ավանդների համալրման և վարկերի մարման գործառույթներ:

Հաշիվների համալրում և վարկերի մարում հնարավոր է իրականացնել 24/7 ռեժիմում ՀՀ ողջ տարածքում տեղակայված 1500 TelCell տերմինալներից ցանկացածի միջոցով: ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցի ավելի քան 90% – ում նույնպես տեղադրված են TelCell վճարային տերմինալներ, որտեղ կարելի է առանց հերթերում սպասելու իրականացնել բոլոր վերը նշված վճարումները:

Բանկային գործառնությունները TelCell տերմինալների միջոցով իրականացվում են արագ եւ ապահով: Այն բանից հետո, երբ հաճախորդը կատարել է համապատասխան վճարում, իր բջջային համարին ստանում է SMS-ծանուցում` գործարքի բոլոր մանրամասներով: Աշխատանքային օրերին և ժամերին (երկ.- շբթ., 9:00-18:00) գործարքներն իրականացվում են անմիջապես, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ հաջորդ աշխատանքային օրվա 9:01-ին:

Տրամադրվող ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…

Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը

Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին