Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է ավտովարկերի տոկոսադրույքները

Վերադարձ լուրերի բաժին

14:25 , 03 Հուլիս 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ավտոմեքենաներ ավելի մատչելի, առաջարկելով նվազեցված տոկոսադրույքներով ավտովարկեր։

Այսուհետ Բանկի հաճախորդները կկարողանան ձևակերպել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայի ավտոմեքենաների ձեռք բերման վարկեր՝ սկսած 14 %-ից։ Բանկը նաև տրամադրում է շուկայում աննախադեպ հնարավորություն՝ արդեն ներմուծված ավտոմեքենաների վարկավորում, որոնք ներկրվել են ՀՀ ավտովարկի հայտի ներկայացումից առաջ 30 օրվա ընթացքում։

Ավտովարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով․

– Նվազագույն տոկոսադրույք՝ 14%;

– Վարկի մարման ժամկետ՝ մինչև 5 տարի;

– Գումար՝ 500 հազարից մինչև 24 մլն ՀՀ դրամ;

– Կանխավճար՝ սկսած 20%-ից;

– Ավտոմեքենայի արտադրման առավելագույն ժամկետը՝ 10 տարի։

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ավտովարկավորման ձևակերպման հետևյալ ակնհայտ առավելությունները․

– Հայտ ներկայացնելու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ (անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ), իսկ եկամտի մասին տեղեկանքը պահանջվում է միայն այն դեպքում, երբ հաճախորդը չի ստանում ՎՏԲ-Հայաստան Բանկում։

– Հայտով նախնական որոշումը ընդունվում է նվազաույն ժամկետներում․ առաջնային շուկայի դեպքում՝ մինչև 5 ժամ, իսկ երկրորդային շուկայի դեպքում՝ մինչև 2 աշխատանքային օր։

– Ավտոմեքենայի գնահատման համար անհրաժեշտ չէ օգտվել անկախ գնահատող ընկերության ծառայություններից։ Բանկն անվճար անցկացնում է ավտոմեքենայի գնահատումը։

– Վարկի ողջ ընթացքում Բանկի կողմից իրականցվում է վարկառուի և ավտոմեքենայի ապահովագրություն։

Վարկ ստանալու համար կարող են դիմել 23 տարեկանը լրացած ՀՀ ռեզիդենտ-ֆիզիկական անձիք։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: